Անշարժ գույքի գործակալ
Բեսթ Ռիելթի Գրուպ
Նկարագրություն
Best Realty Group-ը փնտրում է նպատակասլաց, ակտիվ և պատասխանատու թիմակիցների, ովքեր ցանկանում են կառուցել հաջող կարիերա անշարժ գույքի ոլորտում։
Եթե ունեք վաճառքի փորձ, սիրում եք շփվել մարդկանց հետ և պատրաստ եք սովորել լավագույն վաճառքային տեխնիկաները, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ։
Ինչո՞ւ միանալ Best Realty Group-ին
- Ավելի քան 14 տարվա փորձ ունեցող ընկերություն
- Մասնագիտական աճի և կարիերայի իրական հնարավորություն
- Վաճառքի ժամանակակից գործիքների և մեթոդների ուսուցում
- Մշտական թրեյնինգներ, զարգացնող դասընթացներ և գործնական աջակցություն
- Փորձառու ղեկավարների ուղեկցություն և մենթորություն
- Ընկերական և մոտիվացնող աշխատանքային միջավայր
- Բարձր եկամուտ ստանալու հնարավորություն՝ առանց սահմանափակումների
Մեր ապագա թիմակցից ակնկալում ենք
- Առնվազն 1–2 տարվա փորձ վաճառքի ոլորտում
- Զարգացած հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Հաճախորդների կարիքները հասկանալու և ճիշտ լուծումներ առաջարկելու կարողություն
- Պատասխանատվություն և կազմակերպվածություն
- Թիմային աշխատանքի ունակություն
- Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացություն
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային ժամեր՝ 11:00–19:00
- Հետագայում՝ ճկուն գրաֆիկ՝ ըստ արդյունավետության
- Եկամուտ՝ գործարքային + բոնուսային
- Դիմեն այլ զբաղվածություն չունեցող անձինք
- Ինքնակենսագրականը ուղարկել հայերեն, պարտադիր լուսանկարով
Եթե արդեն ունեք վաճառքի փորձ և ցանկանում եք աշխատել այնպիսի միջավայրում, որտեղ Ձեր գիտելիքները կգնահատվեն, իսկ մասնագիտական աճը կլինի շարունակական, մի բաց թողեք այս հնարավորությունը։
Ուղարկեք Ձեր CV-ն կամ գրեք մեզ, և գուցե հենց Դուք դառնաք Best Realty Group-ի հաջորդ հաջողության պատմությունը։
«Best Realty Group»-ը ՀՀ անշարժ գույքի շուկայում այլ անունով է ներկայացված 2012 թվականից։ Best Realty Group-ը համագործակցության առաջարկներ է ստացել Դուբայի իր գործընկեր ընկերություններից և համաշխարհային կառուցապատող ընկերություններից, ինչպիսիք են EMAAR, NAKHELL, DUBAY PROPERTIES, ELLINGTON PROPERTIES, DAMAC, SHOBHA, SAMANA և այլ ճանաչված ընկերություններ: Այդ ամենին հասնելու համար թիմը համալրվել է երիտասարդ, վաճառքի խորhրդատու մասնագետներով, հատուկ դասընթացներն ավարտելուց հետո լավագույնները ստացել են աշխատանքի հրավեր։
* Պրոֆեսիոնալ վաճառքի խորհրդատուները գիտեն, թե ինչպես շփվել մարդկանց հետ, ովքեր գնում և վաճառում են անշարժ գույք: Բացահայտել մարդկանց կարիքները և կատարել համապատասխան առաջարկներ։
*Ընկերության առաքելությունն է օգնել մարդկանց գնել արժեքավոր անշարժ գույք և վաճառել այն: