Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անշարժ գույքի գործակալ

Բի Էլ կահույք

Աշխատավայր` Արտաշատ
Աշխատավարձ`
Ամսական 350,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Անշարժ Գույք
Վերջնաժամկետ`
18.09.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք անշարժ գույքի գործակալի (ռիելթոր), ով պատրաստ է ընդունել նոր մարտահրավերներ և գրանցել բարձր արդյունքներ։

Պարտականություններ

  • Անշարժ գույքի շուկայի մոնիթորինգ և վերլուծություն
  • Անշարժ գույքի ակտիվ վաճառքի իրականացում
  • Հաճախորդների ներգրավում, բանակցությունների վարում և խորհրդատվության տրամադրում
  • Գույքերի նկարահանման, ցուցադրությունների և հանդիպումների կազմակերպում
  • Գործարքների իրականացման ամբողջական ընթացքի ուղեկցում
  • Հաճախորդների բազայի վարում և պարբերական թարմացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է

  • Վաճառքի և բանակցման փորձ. Ակտիվ վաճառքի, առարկությունների հետ աշխատելու և գործարքներ փակելու ունակություն (ոլորտի փորձը կդիտվի որպես առավելություն):

  • Գրագետ հաղորդակցում. Գրագետ, համոզիչ բանավոր ու գրավոր խոսք (ռուսերենի/անգլերենի իմացությունը առավելություն է):

  • Ճկունություն և սթրեսակայունություն. Լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու և լուծումներ գտնելու հմտություն:

  • Արդյունքի կողմնորոշում. Ինքնակազմակերպվածություն, բարձր մոտիվացիա և պատասխանատվություն:

  • Թվային գործիքներ. CRM համակարգերի, MS Office-ի տիրապետում:

Մենք առաջարկում ենք

  • Բարձր եկամուտ ստանալու հնարավորություն (ֆիքսված + ճկուն բոնուսային համակարգ)
  • Մասնագիտական աճի և ուսուցման հնարավորություն
Ընկերության մասին
address
Հասցե
Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23/79
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 98 831422

Սկսած 2012 թվականից՝ մենք ձևավորում ենք միջավայրեր, որտեղ համադրվում են նրբաճաշակ դիզայնը, ֆունկցիոնալությունը և բարձրակարգ որակը։

Մեր գործունեության հիմքում ընկած է անհատական մոտեցումը և մանրուքների նկատմամբ ուշադրությունը։
Սեփական արտադրամասի առկայությունը մեզ հնարավորություն է տալիս վերահսկել յուրաքանչյուր փուլ՝ գաղափարի ձևավորումից մինչև կատարյալ ավարտ՝ ապահովելով անթերի կատարում և բացառիկ արդյունք։

Համագործակցելով ոլորտի առաջատար մասնագիտացված արտադրամասերի հետ՝ մենք ընդլայնում ենք մեր հնարավորությունները՝ առաջարկելով բազմազան լուծումներ և իրականացնելով տարբեր բարդության նախագծեր։

Մենք ստեղծում ենք կահույք լամինատից մինչև բարձրակարգ փայտանյութով, իրականացնելով ինչպես էլեգանտ ստանդարտ լուծումներ, այնպես էլ ամբողջությամբ անհատական նախագծեր՝ հարմարեցված յուրաքանչյուր հաճախորդի ճաշակին, տարածքին և ապրելակերպին։

Մեզ համար կահույքը պարզապես արտադրանք չէ, այն միջավայր ստեղծելու արվեստ է։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում