Անշարժ գույքի գործակալ
Բեսթ Ռիելթի Գրուպ
Նկարագրություն
Best Realty Group–ը հրավիրում է համագործակցության փորձառու և մոտիվացված անշարժ գույքի գործակալների՝ աշխատելու պրոֆեսիոնալ, մաքուր և երկարաժամկետ ձևաչափով։
Վաճառքի փորձը կդիտվի որպես առավելություն
Ազատ գրաֆիկ և բարձր եկամուտ ստանալու հնարավորություն
Անվճար ուսուցում և մասնագիտական զարգացում
Ընկերական և աջակցող թիմ
Եթե ցանկանում եք զարգանալ անշարժ գույքի ոլորտում և կառուցել հաջող կարիերա, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ կապ հաստատեք մեզ հետ։
Պահանջներ
- Առնվազն 1–2 տարվա փորձ վաճառքի ոլորտում,
- Զարգացած հաղորդակցման և բանակցման հմտություններ,
- Հաճախորդների կարիքների ճիշտ գնահատման կարողություն,
- Պատասխանատվություն և կազմակերպվածություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացություն,
- Տարիք՝ 25+։
Աշխատանքային ձևաչափ
- Աշխատանքային ժամեր՝ 11:00–19:00,
- Հետագայում՝ ճկուն գրաֆիկ՝ ըստ արդյունավետության,
- Եկամուտ՝ գործարքային + բոնուսային։
«Best Realty Group»-ը ՀՀ անշարժ գույքի շուկայում այլ անունով է ներկայացված 2012 թվականից։ Best Realty Group-ը համագործակցության առաջարկներ է ստացել Դուբայի իր գործընկեր ընկերություններից և համաշխարհային կառուցապատող ընկերություններից, ինչպիսիք են EMAAR, NAKHELL, DUBAY PROPERTIES, ELLINGTON PROPERTIES, DAMAC, SHOBHA, SAMANA և այլ ճանաչված ընկերություններ: Այդ ամենին հասնելու համար թիմը համալրվել է երիտասարդ, վաճառքի խորhրդատու մասնագետներով, հատուկ դասընթացներն ավարտելուց հետո լավագույնները ստացել են աշխատանքի հրավեր։
* Պրոֆեսիոնալ վաճառքի խորհրդատուները գիտեն, թե ինչպես շփվել մարդկանց հետ, ովքեր գնում և վաճառում են անշարժ գույք: Բացահայտել մարդկանց կարիքները և կատարել համապատասխան առաջարկներ։
*Ընկերության առաքելությունն է օգնել մարդկանց գնել արժեքավոր անշարժ գույք և վաճառել այն: