Անշարժ գույքի գործակալ
Լեվել
Նկարագրություն
Level Estate Agency-ն ընդլայնում է իր թիմը և փնտրում է եռանդուն և նպատակասլաց Անշարժ գույքի գործակալների:
Անկախ նրանից՝ ունես փորձ այս ոլորտում, թե նոր ես սկսում, մենք կտրամադրենք բոլոր գիտելիքները և կօգնենք քեզ անցնել կարիերայիդ հաջորդ Level-ը:
Ինչ ենք առաջարկում՝
- Շատ բարձր և մրցունակ տոկոսավճարներ գործարքներից
- Անվճար պրոֆեսիոնալ ուսուցում զրոյից
- Ջերմ, երիտասարդ և ընկերական աշխատանքային միջավայր
- Մասնագիտական աճի իրական հնարավորություն
Ինչ ենք սպասում քեզանից՝
- Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ
- Աշխատասիրություն և դրական տրամադրվածություն
- Նորը սովորելու և զարգանալու մեծ ցանկություն