Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 150,000-200,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Այլ
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Անշարժ Գույք
Վերջնաժամկետ`
16.03.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Alex-R» անշարժ գույքի գործակալությունը հրավիրում է աշխատանքի նպատակասլաց և աշխատասեր անձանց։

Պարտականություններ

  • Անշարժ գույքի զննություն և լուսանկարում,
  • Անշարժ գույքի ցուցադրությունների կազմակերպում,
  • Առուվաճառքի կամ վարձակալության գործարքի ուղեկցում,
  • Անշարժ գույքի ընդունում-հանձնում,
  • Հաճախորդների որակյալ և բարձրակարգ սպասարկում,
  • Անշարժ գույք վաճառողների և գնողների հետ աշխատանք։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Տարիքը` 23-55 տարեկան,
  • Աշխատասիրություն, նպատակասլացություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Հաճախորդների հետ անկաշկանդ շփվելու կարողություն,
  • Կոնֆլիկտային իրավիճակներում շփվելու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Սովորելու պատրաստակամություն,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Անգլերենի, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր չէ,
  • Վարորդկան իրավունք, անձնական օգտագործման մեքենայի առկայություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամերը՝ 10։00-19։00,

Աշխատավարձը` գործարքից %։

Սկզբնական փուլում տրվում է ֆիքսված 150 000 դրամ աշխատավարձ։

Ընկերության մասին
address
Հասցե
Կենտրոն համայնք, Լեմկինի փող․, 2-րդ շենք, 1-ին տարածք
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
098567000

«Ալեքս-Ռեկռուտինգ» ՍՊԸ-ն, որի կազմում գործում է «Ալեքս-Ռ» անշարժ գույքի գործակալությունը սկսել է իր աշխատանքը 2006 թվականից և ունի իր ուրույն և կայուն դիրքը՝ շնորհիվ ազնիվ աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և հաճախորդներին ցուցաբերած անհատական մոտեցման: «Ալեքս-Ռ»-ը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ, որը թույլ է տալիս հաճախորդին արագ իրագործել ցանկացած գործարք անշարժ գույքի ոլորտում: Համապատասխան որակավոման և բազմամյա փորձի շնորհիվ՝ «Ալեքս-Ռ» ընկերության պրոֆեսիոնալ անձնակազմը Ձեզ կօգնի իրականացնել շահավետ գործարքներ՝ ապահովելով գործարքի գաղտնիությունը, և զերծ մնալ գործարքի ընթացքում բարձր ռիսկերից՝ հասցնելով դրանք նվազագույնի: «Ալեքս-Ռ» ընկերության իրավաբանական բաժնի աշխատակիցները կապահովեն Ձեր գործարքների օրինականությունը, փաստաթղթերի ճշտությունը և ծագած ցանկացած խնդիրների արագ և որակյալ լուծումը: Մենք գործում ենք Երևան քաղաքի տարբեր համայնքներում և պատրաստ ենք օգնելու Ձեզ կատարել ճիշտ, արագ և շահավետ գործարքներ: Մենք սիրում ենք մեր հաճախորդներին և ուրախ կլինենք Ձեզ տեսնել նրանց թվում: «ԱԼԵՔՍ-Ռ»՝ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԵԶ ՀԵՏ

Տեսնել ավելին
Առավելություններ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում