
Անշարժ գույքի գնահատող
Կալիբրի Գրուպ
Նկարագրություն
Կալիբրի անշարժ գույքի ընկերությունը ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը և փնտրում է անշարժ գույքի գնահատողի, ով կկարողանա մատուցել գնահատման ծառայություն։
Պարտականություններ
- Ներգրավվել և գործընկերային հարաբերություններ ստեղծել նոր հաճախորդների հետ,
- Իրականացնել անշարժ գույքի գնահատում,
- Իրականացնել գույքի տեղազննում,
- Տրամադրել հաշվետվություններ։
Պահանջներ
- Անշարժ գույքի գնահատման առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- Զարգացած փափուկ հմտություններ,
- Գհատման որակավորում,
- Բարձրագույն կրթություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ 10:00-19:00, շաբաթ՝ 10:00-18:00
Յուրաքանչյուր հաջորդ շաբաթ հանգստյան օր։
Հետաքրքրված և Համապատասխան թեքնածուները ուղարկեն իրենց ինքնակենսագրականները նշված էլ.հասցեին։
Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։
Մեր առաքելությունն է`
Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։
Գաղափարախոսությունը`
Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։
Դրա համար մենք՝
• Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով։
• Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ։
• Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով։
• Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։