Անգլերենի ուսուցիչ
Next Gen Sports
Նկարագրություն
Մեր Ֆուտբոլի ակադեմիայում մենք կարևորում ենք ոչ միայն տաղանդավոր մարզիկների, այլև բազմակողմանի զարգացած անհատների ձևավորումը: Մենք ստեղծում ենք դինամիկ միջավայր, որտեղ երիտասարդ ֆուտբոլիստները զարգացնելու են իրենց հմտությունները ինչպես խաղադաշտում, այնպես էլ լսարանում:
Մենք փնտրում ենք էներգիայով լի, նվիրված և ստեղծագործ Անգլերենի ուսուցչի, ով ինտերակտիվ մեթոդներով կոգեշնչի մեր փոքրիկ սաներին (5–12 տարեկան) տիրապետել և սիրել անգլերենը:
Պարտականություններ
- Մշակել և անցկացնել հետաքրքիր, 5–12 տարեկան երեխաների տարիքային առանձնահատկություններին համապատասխանող անգլերենի դասընթացներ։
- Դասերում ներառել սպորտային, թիմային և ֆուտբոլային թեմատիկայով բառապաշար՝ սաների հետաքրքրությունն ու մոտիվացիան բարձր պահելու համար:
- Կենտրոնանալ խոսակցական, լսողական և բառապաշարի զարգացման վրա (սկսնակ և միջին մակարդակներ):
- Հետևել սաների առաջընթացին, տրամադրել կառուցողական կարծիք և կապ պահպանել ծնողների ու մարզչական կազմի հետ։
- Ակտիվ մասնակցել թիմային հանդիպումներին և վերապատրաստումներին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (անգլերեն լեզու, մանկավարժություն, լեզվաբանություն կամ հարակից ոլորտ) ։
- Անգլերենի իմացություն՝ առնվազն C1 մակարդակ։
- Դասավանդման առնվազն երկու տարվա փորձը։
- Գերազանց հաղորդակցման հմտություններ։
- Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և ստեղծագործ մտածելակերպ։
- Երեխաների, դեռահասների և մեծահասակների հետ աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Դասաժամերը լինելու են 15։00-ից 20։00-ն ընկած ժամանակահատվածում։ Հնարավոր է համատեղել այլ աշխատանքի հետ։
Ունենք երկու հասցե՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3 (Դալմայի դմիաց) և Ավան, Աճառյան 20/4
Next Gen Sports is a unique business in the world of sports, encompassing ventures in sports academies, professional athletes' management, sports technology, sports marketing and esports.