Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անձնակազմի հավաքագրման մասնագետ

ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 250,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
03.08.2026

Նկարագրություն

Էկո Բիլդինգ շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում անձնակազմի հավաքագրման մասնագետի` համալրելու իր թիմը:

Պարտականություններ

  • Կազմել և մշակել թափուր հաստիքների հայտարարությունները,
  • Դիտարկել պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուներին,
  • Կազմակերպել և վարել հարցազրույցներ,
  • Կատարել աշխատուժի վերլուծություն,
  • Գրանցել և պահպանել կադրային ռեզերվի բազա,
  • Նոր աշխատակիցներին ներկայացնել տվյալ աշխատանքի հիմնական պայմանները, ներքին կանոնակարգն ու ընթացակարգերը,
  • Պահպանել համալրման վերջնաժամկետները։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Աշխատանքային օրենսդրության իմացություն,
  • Համակարգչային գրագիտություն,
  • Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Հասցե` ք. Երևան, Արտաշատի խճուղի 1-ին նրբանցք 6/2 (չհասած Նորագավիթ, Նաիրիտ գործարանի հարևանությամբ)։

Նշված չափանիշներին համապատասխանող և հետաքրքրված անձինք կարող են դիմել աշխատանքին` ուղարկելով ինքնակենսագրական:

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Աշխատակիցների քանակ
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում