Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անձնակազմի հավաքագրման մասնագետ

«Վարդանանց» ՆԲԿ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Առողջապահություն, Բժշկություն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
24.02.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

<<Վարդանանց>> նորարարական բժշկության կենտրոնը աշխատանքի է հրավիրում Անձնակազմի հավաքագրման մասնագետի․

Պարտականություններ

  • Թափուր հաստիքների բազայի վարում, պարբերաբար թարմացում (համագործակցելով տնօրինության և ծառայության ղեկավարների հետ)
  • Հայտարարությունների տեքստերի խմվագրում և տեղադրում համապատասխան հարթակներում
  • ժամկետների վերահսկում (համագործակցություն տվյալ հարթակների աշխատակիցների հետ, հայտարարությունների առաջխաղացում, վճարումների կազմակերպում)
  • CV-ների դասակարգում և տրամադրում տնօրինության դիտարկմանը
  • Դիտարկված թեկնածուների հետ հանդիպումների պայմանավորվածություն
  • Հետադարձ կապի ապահովում թեկնածուների հետ, ընթացիկ առաջացող հարցերի պարզաբանում
  • «Կադրային շարժ» փաստաթղթի պատշաճ վարում, պարբերաբար թարմացում, վերահսկում
  • Տնօրինության դրական պատասխանների դեպքում հանդիպումների կազմակերպում ծառայության ղեկավարի, այնուհետև Գլխավոր տնօրենի կամ Հիմնադրի հետ
  • Համաձայն Checklist-ի Թեկնածուի հետ թեստավորման փուլի անցկացում, թեկնածուի փաստաթղթերի ճշգրտում, անհրաժեշտության դեպքում ուղղորդում
  • Մշտապես համագործակցություն ծառայության ղեկավարի հետ թեկնածուի դիտորդի շրջանի կապակցությամբ, դիտորդի շրջանի ժամկետների վերահսկում
  • Վերջնական լրացված Checklist-ի հիման վրա` աշխատանքային կամ ծ․մ․ պայմանագրի կնքում և փորձաշրջանի մեկնարկ ու վերահսկողություն
  • հանդիպումներ/հեռախոսազանգեր պետական կառույցների հետ, ինչպես նաև ակտիվ աշխատանք համապատասխան սոցկայքերում՝ անհրաժեշտ մասնագետների ներգրավման նպատակով
  • Տնօրինության և անմիջական վերադասի այլ հանձնարարականների կատարում

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն
  • առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • ՀՀ ԱՕ գերազանց իմացություն,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • ճշտապահություն և ուշադրություն մանրուքներին,
  • հաղորդակցման գերազանց հմտություններ, մարդկանց հետ ակտիվ աշխատելու ունակություն
  • դինամիկ զարգացող թիմում ներգրավվելու և աշխատելու ցանկություն
  • համակարգչային MS Office ծրագրի իմացություն
  • Ճշգրտություն և պատասխանատվություն:
  • Սովորելու և զարգանալու պատրաստակամություն:

Հավելյալ նշումներ

  • Աշխատանք պրոֆեսիոնալների թիմում, բոլոր չափանիշներով ժամանակակից պայմաններում
  • բժշկական ապահովագրություն
  • ընտանիքի անդամների համար զեղչային համակարգի կիրառում <<Վարդանանց>>-ում

Հետաքրքրվա՞ծ եք

  • Ուղարկե՛ք կենսագրական Ձեր տվյալները` CVին նշված էլ․ հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով «Անձնակազմի հավաքագրման մասնագետ»:
  • Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 59 21 00, ներքին՝ 2567 հեռախոսահամարով։
  • Մեր մասին մանրամասն՝ https://vcim.am
Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Վարդանանց 18/1
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
041855405

Բարի գալուստ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։Մենք արդեն 20 տարի համատեղում ենք պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ Ձեզ տրամադրելու համար առողջապահական այն ծառայությունները, որոնց կարիքն իսկապես Դուք ունեք։

Ի՞նչն է մեզ առանձնացնում.

  • Պրոֆեսիոնալիզմը և փորձը․ մեր բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ հետևելով բժշկագիտության վերջին միտումներին։ «Վարդանանց»-ում 43 բժշկական ուղղություն ներկայացնող բժշկական ծառայություններն իրականացնում է ավելի քան 145 բժիշկ-մասնագետների փորձառու թիմը։
  • Անհատական մոտեցում․ մենք մշակում ենք բուժման անհատական ծրագրեր՝ հաշվի առնելով Ձեր անհատական կարիքները։
  • Ժամանակակից սարքավորումներ․ «Վարդանանց» ՆԲԿ-ն մշտապես համալրվում է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորությունները։
  • Հարմարավետություն․ թե՛ գլխամասում, թե՛ մասնաճյուղերում, ստեղծվել են բոլոր պայմանները, որ Դուք Ձեզ հարմարավետ և հանգիստ զգաք։ Նշանակված ժամին ներկայանալու դեպքում սպասելու տևողությունը չի գերազանցում 10 րոպեն:
  • Որակի կրկնակի վերահսկողություն․ բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը կամ բուժական գծով տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։
Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում