Անձնակազմի հաշվառման մասնագետ
Երևանի Ավտոբուս
Աշխատավայր`
Նոր Նորք, Երևան
Աշխատավարձ`
Ամսական
340,000
֏
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Ոլորտ`
Մարդկային ռեսուրսներ
Նկարագրություն
«Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում անձնակազմի հաշվառման մասնագետի։
Պարտականություններ
- Աշխատանքային պայմանագրերի, հրամանների և կադրային այլ փաստաթղթերի կազմում
- Աշխատակիցների տվյալների բազայի կազմում և վարում՝ թղթային և էլեկտրոնային տարբերակով
- Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի պատրաստում
- Արձակուրդների պլանավորում, տրամադրում, բազայի վարում
- Նոր ընդունվող աշխատակիցների ընդունման գործընթացի կազմակերպում, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում և ընկերության ներքին գործընթացներին ծանոթացում
- Աշխատակիցների տվյալների մուտքագրում և վարում ընկերության ներքին տեղեկատվական համակարգերում
- Նոր ընդունվող աշխատակիցների փաթեթների պատրաստում, տրամադրում և ծանոթացում ընկերության աշխատակիցներին
- Աշխատակիցների վերաբերյալ տվյալների փոխանցում համապատասխան բաժիններ
- Հավաքագրման գործընթացի վերաբերյալ վերլուծական հաշվետությունների կազմում
- Մասնակցություն ՄՌԿ բաժնի կողմից իրականացվող տարբեր նախագծերին և այլ գործընթացներին՝ ըստ անհրաժեշտության:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- ՄՌԿ ոլորտում առնվազն մեկ տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկություն
- ՀՀ Աշխատանքային օրենսգրքի լավ իմացություն
- MS Office ծրագրերի, հատկապես Excel-ի լավ իմացություն
- Հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
- Վերլուծական մտածողություն և միաժամանակ մի քանի գործընթաց կառավարելու ունակություն
- Արդյունավետ, կազմակերպված աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն
- Միջանձնային շփման գերազանց ունակություն, պրոֆեսիոնալ վարվելակերպ
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն
Հավելյալ նշումներ
- Բժշկական ապահովագրություն
- Կայուն աշխատանք ընկերական թիմում
- Աշխատավարձ՝ 340.000 դրամ (ներառյալ հարկերը)