Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անձնական վարորդ

ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 300,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Անվտանգություն
Վերջնաժամկետ`
05.09.2026

Նկարագրություն

Էկո Բիլդինգ խոշոր շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում անձնական վարորդի՝ ղեկավարի անվտանգ, հարմարավետ և ժամանակին տեղաշարժն ապահովելու, ինչպես նաև նրա անձնական անվտանգության կազմակերպման համար։

Պարտականություններ

  • Ապահովել ղեկավարի անվտանգ և ժամանակին տեղափոխումը՝ համաձայն հաստատված կամ օպերատիվ գրաֆիկի։
  • Գնահատել ղեկավարի տեղաշարժերի և հանդիպումների հետ կապված հնարավոր ռիսկերը։
  • Հետևել ղեկավարի գտնվելու վայրերում անվտանգության ընդհանուր իրավիճակին։
  • Հետևել սպասարկվող ավտոմեքենայի տեխնիկական վիճակին, մաքրությանը և սարքինությանը։
  • Կազմակերպել մեքենայի տեխնիկական սպասարկումը, վերանորոգումը և ապահովագրական գործընթացները։
  • Վարել անհրաժեշտ հաշվառումները՝ վառելիքի, սպասարկման և շահագործման վերաբերյալ։
  • Կատարել ղեկավարի կողմից տրված ծառայողական բնույթի հանձնարարություններ։

Պահանջներ

  • B կարգի վարորդական իրավունք։
  • Աշխատանքային փորձը՝ 3+ տարի պարտադիր։
  • Վարորդական փորձ՝ առնվազն 5 տարի։
  • Ֆիզիկական պատրաստվածություն։
  • ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների և անվտանգության հիմունքների լավ իմացություն։
  • Բարձր պատասխանատվություն, կարգապահություն, զսպվածություն և սթրեսակայունություն։
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական:

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Աշխատակիցների քանակ
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում