Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անձնական վարորդ

«ՊԵՆՈՏԵՔՍ» ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 350,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
29.07.2026

Նկարագրություն

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը փնտրում է հմուտ, փորձառու և պատասխանատու Անձնական վարորդ։

Պարտականություններ

  • Ապահովել ղեկավարի և նրա ընտանիքի անդամների անվտանգ և հարմարավետ տեղաշարժը,
  • Խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները,
  • Պահպանել մեքենայի մշտապես մաքուր և տեխնիկապես պատշաճ վիճակը,
  • Ապահովել մեքենայի տեխնիկական սարքինությունն ու անվտանգ շահագործումը,
  • Լինել հասանելի՝ անհրաժեշտության դեպքում, օրվա տարբեր ժամերին,
  • Կատարել ղեկավարի հանձնարարությունները ժամանակին և պատշաճ ձևով,
  • Իրականացնել աշխատանքային պարտականություններից բխող այլ հանձնարարություններ։

Պահանջներ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
  • Վարորդական իրավունք՝ B կարգի,
  • Անձնական վարորդի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Ընդհանուր վարորդական փորձ՝ առնվազն 5 տարի,
  • Մեքենաների կառուցվածքի և տեխնիկական սպասարկման հիմնական գիտելիքներ,
  • Վերլուծական մտածողություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
  • Առաջնահերթությունների ճիշտ սահմանման կարողություն,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Ճկունություն և ադապտացվելու կարողություն։

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ, 08։30-19։00
Հասցե՝ Նոր Նորք, Թևոսյան 115/14

Դիմելու համար խնդրում ենք ԼՐԱՑՆԵԼ էջի ներքևի հատվածում առկա դաշտերը։

Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր թիմում։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Նոր Նորք, Թևոսյան 115/14
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
099662005

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե

Արդյո՞ք ունեք անձնական վարորդի աշխատանքային փորձ․ *

Այս դաշտը պարտադիր է

Քա՞նի տարվա վարման փորձ ունեք․ *

Այս դաշտը պարտադիր է
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում