Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անձնական վարորդ

Նուրազյան Քնսթրաքշն ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
12.08.2026

Նկարագրություն

Nurazyan Construction ընկերությունը փնտրում է պատասխանատու, կարգապահ և փորձառու անձնական վարորդի, որը կապահովի ղեկավարության անվտանգ և ժամանակին տեղաշարժը, ինչպես նաև կկատարի աշխատանքային գործընթացներից բխող հանձնարարություններ։

Պարտականություններ

  • Ապահովել ղեկավարության անվտանգ, հարմարավետ և ժամանակին տեղափոխումը,
  • Խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և անվտանգության պահանջները,
  • Ապահովել տրանսպորտային միջոցի տեխնիկապես սարքին և մաքուր վիճակը,
  • Հետևել մեքենայի տեխնիկական սպասարկման և շահագործման գործընթացներին,
  • Իրականացնել օրվա ընթացքում նախատեսված երթուղիները,
  • Կատարել փաստաթղթերի, ծանրոցների և այլ աշխատանքային հանձնարարությունների տեղափոխում,
  • Կատարել պաշտոնից բխող այլ հանձնարարություններ։

Պահանջներ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
  • Վարորդական իրավունք՝ «B» կարգ (C կարգի առկայությունը կդիտվի որպես առավելություն),
  • Վարորդական փորձ՝ առնվազն 5 տարի
  • Անձնական կամ կորպորատիվ վարորդի աշխատանքի փորձ,
  • Քաղաքի և հիմնական ճանապարհային ուղղությունների լավ իմացություն,
  • Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման հիմնական գիտելիքներ,
  • Բարձր պատասխանատվության զգացում և կարգապահություն,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
  • Կոկիկ արտաքին տեսք և հաղորդակցման լավ հմտություններ,
  • Ճկունություն և սթրեսակայունություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային պայմանները և վարձատրության չափը կքննարկվեն հարցազրույցի ընթացքում։

Ընկերության մասին
address
Հասցե
Vahagn Davtyan 1/4
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 44 262622

«Նուրազյան Քնսթրաքշն» կառուցապատող ընկերությունը ստեղծում է ժամանակակից և որակյալ շինություններ և զբաղվում է դրանց վաճառքով։

Ընկերությունն առաջարկում է ստաբիլ աշխատանքային պայմաններ և առողջ մթնոլորտ՝ մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններով։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում