
Անձնական վարորդ
«ՊԵՆՈՏԵՔՍ» ՍՊԸ
Նկարագրություն
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը փնտրում է հմուտ, փորձառու և պատասխանատու անձնական վարորդ։
Պարտականություններ
- Ապահովել ղեկավարի և նրա ընտանիքի անդամների տեղաշարժը,
- Խստիվս պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները,
- Մեքենան պահպանել կանոնավոր վիճակում՝ մաքուր, տեխնիկապես պատրաստ շահագործման համար,
- Ապահովել մեքենայի տեղնիկական անվտանգությունը,
- Լինել հասանելի օրվա ցանկացած ժամի,
- Կատարել ղեկավարի հանձնարարությունները,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
- Վարորդական իրավունք՝ «B», «C» կարգի,
- Անձնական վարորդի առնվազն 3 տարվա փորձ
- Վարորդական փորձ՝ առնվազն 10 տարվա,
- Մեքենաների և դրանց տեխնիկական սպասարկման տարրերի իմացություն,
- Վերլուծական մտածողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ժամանակի կառավարում,
- Առաջնահերթությունների ճիշտ սահմանում,
- Մանրուքների հանդեպ ուշադրություն,
- Ճկունություն։
Դիմելու համար խնդրում ենք ԼՐԱՑՆԵԼ էջի ներքևի հատվածում առկա դաշտերը։
Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր թիմում։
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։