Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անձնական վարորդ

SAS GROUP

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 250,000-250,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Անվտանգություն
Վերջնաժամկետ`
28.02.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիորում անձնական վարորդ արական սեռի մինչև 35 տարեկան։

Պարտականություններ

  • Ընտանիքի անդամների տեղաշարժի ապահովում
  • Ղեկավարի հանձնարարկանների կատարում
  • Այլ հանձնարարականների կատարում

Պահանջներ

  • Ֆիզիկական պատրաստվածություն,մարզված սպորտային կազմվածք, առողջ ապրելակերպ, ցանկալի է առանց վնասակար սովորությունների
  • Շփման հմտություններ
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Հանձնարարությունների անթերի կատարում, հրահանգներին հետևելու պատրաստակամություն
  • Սթրեսակայուն, լարված պայմաններում աշխատելու կարողություն
  • Բծախնդրություն, ճշտապահություն

Հավելյալ նշումներ

Վարորդական իրավունքի առկայություն

Ընկերության մասին

Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:

ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:

Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:

Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում