Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անձնական հայտերի կարգավորման բաժնի մասնագետ

Նաիրի Ինշուրանս ԱՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Իրավաբանական
Վերջնաժամկետ`
14.12.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Նաիրի ինշուրանս ԱՍՊԸ-ն փնտրում է Անձնական հայտերի կարգավորման բաժնի մասնագետ` մեր թիմին միանալու և այն էլ ավելի արդյունավետ և հաճախորդամետ դարձնելու համար:

Պարտականություններ

  • Իրականացնել Անձնական հայտերի վարչությանը ներկայացված փաստաթղթերի հավաքագրում, ուսումնասիրություն՝ համագործակցելով Բժիշկ-փորձագետերի հետ,
  • Իրականացնել Ընկերությանը ներկայացված ապահովագրական հայտերի/դիմումների կարգավորում,
  • Իրականացնել Անձնական հայտերի կարգավորմանն առնչվող տեղեկատվության հաշվառում և համապատասխան ծրագրային կցում,
  • Դիմումների վճարման հանձնարարականների կազմում և որոշումների ծանուցում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • արագ սովորելու ունակություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • հաղորդակցվելու և հասկանալի արտահայտվելու ունակություն,
  • տեխնիկական հմտությունների /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/ տիրապետում,
  • աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում ու սեղմ ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն,
  • սթրեսակայունություն, բարձր մոտիվացվածություն,ժամանակի կառավարման հմտություն,
  • օտար լեզուների իմացությունը կդիտարկվի՝ որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբթիից ուրբաթ, 09։00-18։00

Ընկերության մասին
address
Հասցե
Ավետ Ավետիսյան 116/1, 116/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
010500010

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին։ 2008 թվականին Ընկերությունն անվանափոխվել է ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ։

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ի «Մեզ հետ ապահով է» կարգախոսը հստակ բնորոշում է Ընկերության առաքելությունը, որը ոչ միայն կյանքի բնականոն ընթացքը խախտող պատահարի արձանագրումից հետո համապատասխան գործողությունների իրականացումը և ապահովագրության պայմանագրի համաձայն հաճախորդի կրած ֆինանսական վնասների փոխհատուցումն է, այլ նաև պատահարի ժամանակ իր հաճախորդին աջակցությունը` անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման և բարոյահոգեբանական օգնության ցուցաբերման միջոցով:

Իսկ մեր ընկերության մյուս արժեքն է աշխատակիցը, ով առաջ է տանում ընկերությունը։

Մենք գնահատում ենք մեր բոլոր աշխատակիցներին, նրանց համար ստեղծում հնարավորություն սովորելու, ցուցաբերելու նախաձեռնողականություն, և առաջ ընթանալու։ Մեր ղեկավարության 90 տոկոսը մեր աշխատակիցներն են, ովքեր կարողացել են իրենց կարիերան կառուցել մեր մոտ։ Միացեք մեզ, և դուք կհայտնվեք հնարավորությունների ու մասնագիտական զարգացման հետաքրքիր աշխարհում, կդառնաք հրաշալի ու միասնական թիմի անդամ, որտեղ դուք կարող եք ինքներդ շատ բան փոխել:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում