Անցակետի անվտանգության աշխատակից (ուհի)
Մուսալեռ Տպագրատուն ՍՊԸ
Նկարագրություն
Փնտրում ենք պատասխանատու,կարգապահ և ուշադիր աշխատակցի (ուհի), ով կհամակարգի անցակետի անվտանգության աշխատանքները:
Պարտականություններ
- Իրականացնել կազմակերպության տարածք ելք ու մուտք գործող անձանց վերահսկողություն,
- Գրանցել և համակարգել այցելուների շարժը՝ համաձայն սահմանված ընթացակարգերի,
- Ապահովել անցակետի անվտանգության բնականոն և անխափան աշխատանքը,
- Անհրաժեշտության դեպքում օպերատիվ արձագանքել արտակարգ իրավիճակներին՝ տեղեկացնելով պատասխանատու անձանց։
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
- Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն,
- Համակարգչային հիմնական գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը՝ 5-օրյա,
Ժամերը՝ 09:00-18:00
«ՄՈւՍԱԼԵՌ ՏՊԱԳՐԱՏՈՒՆ» ՍՊԸ-ն Հայաստանի առաջատար ընկերություններից է պիտակների տպագրության և փաթեթավորման արտադրության ոլորտում։ Ընկերությունը տարիների ընթացքում ձևավորել է վստահելի գործընկերոջ համբավ՝ համադրելով ժամանակակից տեխնոլոգիաները, բարձր որակի արտադրությունը և մասնագիտական փորձը։
Մեր գործունեության հիմքում որակն է, նորարարությունը և թիմային աշխատանքը։ Մենք կարևորում ենք աշխատակիցների մասնագիտական զարգացումը, կայուն աշխատանքային միջավայրը և երկարաժամկետ համագործակցությունը՝ ստեղծելով պայմաններ աճի, նոր գիտելիքների ձեռքբերման և հաջող կարիերա կառուցելու համար։
Moussaler Printing House LLC is one of Armenia’s leading companies in the field of label printing and packaging solutions. With years of experience in the industry, the company combines modern printing technologies, high production standards, and a commitment to quality to serve both local and international partners.
At Moussaler Printing House, we value professionalism, innovation, and teamwork. Our company provides employees with a stable working environment, opportunities for professional growth, and the chance to be part of a dynamic team contributing to the development of one of the key players in Armenia’s printing and packaging sector.