Անալիտիկ սարքավորումների ինժեներ
Կոնցեռն-Էներգոմաշ ՓԲԸ
Նկարագրություն
«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն հրավիրում է համալրելու իր թիմը Անալիտիկ սարքավորումների ինժեներ :
Պարտականություններ
- Անալիտիկ սարքավորումների տեղադրում, գործարկում և տեխնիկական սպասարկում։
- Սարքավորումների ախտորոշում, կարգավորում, կանխարգելիչ սպասարկում և անսարքությունների վերացում։
- Սարքավորումների տրամաչափում (կալիբրավորում) և աշխատանքի վերահսկում։
- Հաճախորդների տեխնիկական խորհրդատվություն և աջակցություն սարքավորումների շահագործման ընթացքում։
- Օգտագործողների ուսուցում սարքավորումների շահագործման վերաբերյալ։
- Տեխնիկական փաստաթղթերի և սպասարկման հաշվետվությունների կազմում։
- Համագործակցություն սարքավորումների արտադրողների և տեխնիկական աջակցության ծառայությունների հետ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (քիմիական, ֆիզիկական, ինժեներական, կենսատեխնոլոգիական կամ հարակից ոլորտներում)։
- Անալիտիկ սարքավորումների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն։
- Ցանկալի է հետևյալ սարքավորումների աշխատանքի սկզբունքների իմացություն.
- գազային և հեղուկ քրոմատոգրաֆներ (GC, HPLC),
- սպեկտրոմետրեր ,
- սպեկտրոֆոտոմետրեր ,
- Պատրաստակամություն գործուղումների։
- MS Office ծրագրերի իմացություն։
- Անգլերեն լեզվի իմացությունը (տեխնիկական փաստաթղթեր կարդալու մակարդակով) կդիտվի որպես առավելություն։
- Պատասխանատվության բարձր զգացում, հաղորդակցման հմտություններ և սովորելու պատրաստակամություն։
Հավելյալ նշումներ
- 5-օրյա աշխատանքային գրաֆիկ,
- Մրցակցային աշխատավարձ,
- Բժշկական ապահովագրություն
«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը հիմնադրվել է 1996թ. սեպտեմբեր ամսին: 2005թ-ից ընկերությունը սկսել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ: Անցած տարիների ընթացքում ընկերությունը ընդլայնելով իր գործունեության ոլորտը, սկսել է նաև զբաղվել անալիտիկ, ուսումնական, կոսմետոլոգիական սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով: Տարիների ընթացքում մեր ընկերությունը ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի և պարտաճանաչ ներկրող: «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունն իրականացնում է բժշկական, լաբորատոր, անալիտիկ և ուսումնական սարքավորումների ներմուծման, տեղադրման, միացման աշխատանքներ, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև պատվիրատուի անձնակազմի համալիր ուսուցում։ Ընկերությունը համագործակցում է բժշկական և լաբորատոր սարքավորումներ արտադրող առաջատար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ " “bioMérieux” (Ֆրանսիա), "BTL" (Մեծ Բրիտանիա), "Hamilton Medical" (Շվեյցարիա), "Roche Diagnostics" (Շվեյցարիա), "Roche Diabetes Care" (Շվեյցարիա), "Sysmex" (Ճապոնիա), "Diagnostica Stago" (Ֆրանսիա), "Agilent Technologies" (ԱՄՆ), " Dornier MedTech" (Գերմանիա) և մի շարք այլ ընկերություններ: Ընկերության անձնակազմը՝ վաճառքի մենեջերները, բժշկական ներկայացուցիչները, ինժեներները անցնում են ամենամյա վերապատրաստումներ՝ արտադրող կազմակերպություններում և ունեն համապատասխան հավաստագրում: Մեր նպատակը Մեր գործունեության հիմնական ուղղությունն է գիտահետազոտական սարքավորումների ներմուծումը ամենօրյա կլինիկական պրակտիկա,ինչը իրականանում է նորագույն սարքավորումների կիրառմամբ,դրանց համապատասխան տեխնիկական, ինտելեկտուալ և համակարգային սպասարկման ապահովմամբ: Եվ այսպիսի ուղղվածությամբ էլ մոտենում ենք մեր բոլոր պոտենցիալ գնորդներին: Մեր նվաճումները «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը 2015թ-ին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի որոշմամբ, արժանացավ «Մերկուրի» մրցանակի՝ որպես բժշկական, լաբորատոր և անալիտիկ սարքավորումներ ներմուծող առաջատար ընկերություն: