Ամբարձիչի վարորդ
Արիդես ՍՊԸ
Նկարագրություն
Արիդես ընկերությունը փնտրում է ամբարձիչի վարորդ՝ թիմը համալրելու նպատակով։
Պարտականություններ
- Վարել և շահագործել ամբարձիչը (էլեկտրական, դիզելային կամ գազային) ՝ ըստ անվտանգության կանոնների։
- Կատարել բեռների բարձում, տեղափոխում, դասավորում և բեռնաթափում պահեստում կամ արտադրական տարածքում։
- Ապահովել բեռների ճիշտ դասավորությունը ՝ վնասումից և վթարներից խուսափելու համար։
- Ապահովել բեռների ճիշտ դասավորությունը ՝ վնասումից և վթարներից խուսափելու համար։
- Մինչ աշխատանքը և աշխատանքի ընթացքում ստուգել ամբարձիչի տեխնիկական վիճակը (արգելակներ, ղեկ, հիդրավլիկ համակարգ, ազդանշաններ և այլն) ։
- Պահպանել աշխատանքի անվտանգության, հրդեհային և ներքին կարգապահական կանոնները։
- Պահպանել աշխատանքային տարածքի կարգուկանոնն ու մաքրությունը։
Պահանջներ
- Ամբարձիչի վարորդի վկայական / թույլտվություն (պարտադիր) ։
- Ամբարձիչների տեսակների և դրանց անվտանգ շահագործման լավ իմացություն։
- Աշխատանքի անվտանգության կանոնների (ԱՊՄ, բեռների կենտրոնացում, ծանրության հաշվարկ) իմացություն։
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ, փակ տարածքում աշխատելու հմտություն։
- Արագ կողմնորոշվելու և պատասխանատվությամբ աշխատելու կարողություն։
- Թիմում աշխատելու և հրահանգներին հետևելու ունակություն։
- Պահեստային կամ արտադրական միջավայրում աշխատանքի փորձը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք,
- Կարիերայի և մասնագիտական աճի հնարավորություն,
- Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքը ձեռք բերելու դեպքում,
- Համատեղ կորպորատիվ միջոցառումներ և երեկույթներ,
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 09:00-17:30, հնգօրյա աշխատանքային շաբաթ
- Աշխատանքային հարաբերությունների կառուցում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը։
Արիդես ընկերությունը զբաղվում է բժշկական բազմաֆունկցիոնալ մահճակալների և վերականգնողական պարագաների, բժշկական կահույքի, օժանդակ այլ պարագաների, աղե լամպերի, ալկոթեստերների և պուլսօքսիմետրերի արտադրությամբ։