Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ակտիվ վաճառքի մասնագետ, ք․ Երևան

"Telecom Armenia" OJSC

Աշխատավայր` Երևան
Դրույք` Ճկուն գրաֆիկ
Աշխատանքային գրաֆիկ` Այլ
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Ուսանողական, Պրակտիկա
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
26.06.2026

Մենք փնտրում ենք #առաջադեմ, #նորարար ու #թիմային Ակտիվ վաճառքի մասնագետների՝ Երևան քաղաքում, բնակարանային այցերի միջոցով վաճառք իրականացնելու նպատակով։

Ակտիվ վաճառքի մասնագետը պատասխանատու է հաճախորդների բնակարանային հասցեներով այցերի միջոցով ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ_ի ծառայությունների և պրոդուկտների վաճառքի համար:

Աշխատանքի պայմանները ՝

Աշխատանքային գրաֆիկը՝ 6 օրյա աշխատանքային գրաֆիկ ՝ 16:30-21:30 , կամ ազատ գրաֆիկ

Աշխատավարձը՝ ֆիքսված և մեծ բոնուսային համակարգ, կախված կատարված վաճառքներից և աշխատանքային գրաֆիկից

Աշխատանքային պայմանագրի տեսակը՝ Ծառայությունների մատուցման պայմանագիր

Պարտականություններ՝

  • նախապես տրամադրված հասցեներով այցեր ( բնակելի շենքեր , սեփական տներ)
  • ներկայացնել Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները՝ օգնելով բաժանորդին/բնակչին գտնել լավագույն լուծումն իր համար
  • իրականացնել Ծառայությունների վաճառք, դիմում-հայտերի ստորագրում, լրացուցիչ ծառայությունների ներկայացում/տրամադրում առկա բաժանորդների մոտ
  • այցելությունների մասով օրական և շաբաթական հաշվետվությունների վարում
  • հաճախորդների առաջարկների, տվյալների և վաճառքին առնչվող այլ մանրամասների գրանցում։

Պահանջվող հմտություններ և որակավորումներ

  • հայերեն լեզվի գրագետ իմացություն
  • բանավոր հաղորդակցման, ներկայացման գերազանց հմտություններ
  • թիմում աշխատելու ունակություն
  • բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
  • հնարամտություն և ճկունություն։

Հավելյալ նշումներ՝

  • մասնագիտական աճի հնարավարություն
  • հագեցած և հետաքրքիր ուսուցման ծրագրին մասնակցելու հնարավորություն
  • դրական աշխատանքային մթնոլորտ
  • ծառայողական բջջային կապ
  • այլ արտոնություններ
Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Ազատության պողոտա 24/1։
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
010410410

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունն ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Այս հարուստ փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրության շնորհիվ՝ Team-ը հուսալի և նորարար ծառայություններ է տրամադրում թե՛ անհատ, թե կորպորատիվ բաժանորդներին։

Ընկերությունը ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ, որոնց բարձր որակն ապահովելու նպատակով Team-ը 2021 թվականին մեկնարկեց իր ռազմավարական նախագիծը՝ տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ թողունակությամբ (NGN, Next Generation Network) ցանցի կառուցումը։ Nokia-ի հետ համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի արդյունքում ցանցն արդեն հասանելի է Երևանի և մարզերի ավելի քան 330 000 տնային տնտեսության: Առաջիկայում այս ցանցը որակյալ կապով և ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր բնակիչներին։

Ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը Հայաստանում բարձրացնելու, ինչպես նաև երկրի կախվածությունն արտերկրում տեղի ունեցող վթարներից նվազեցնելու համար, Team-ը 2024 թ․-ի սկզբին գործարկել է երրորդ միջազգային կապուղին ավելի քան 1 Տբ/վ թողունակությամբ, որը Հայաստանը Եվրոպայի ամենամեծ տվյալների փոխանակման կենտրոնին՝ Ֆրանկֆուրտին կապում է նոր՝ այլընտրանքային ճանապարհով։

Ընկերությունը հիմնովին վերազինել և բարելավել է նաև DWDM ցանցը, ինչը Մերձավոր Արևելքի տարանցիկ կապուղիների և ինտերնետի վաճառքի շուկա մուտք գործելու հնարավորություն է ընձեռել։ Կարճ ժամանակահատվածում Team-ը դարձավ այդ ուղղությամբ ինտերնետ արտահանող խոշորագույն ընկերություններից մեկը՝ ծառայություններ մատուցելով Մերձավոր Արևելքի 5 երկրների։

էլեկտրական մեքենաների օգտագործումը Հայաստանում խթանելու և ավելի հեշտ, անխոչընդոտ ու հաճելի դարձնելու նպատակով Team Telecom Armenia-ն կառուցում է Team Energy արագ լիցքավորման կայանների ցանցը Հայաստանի ողջ տարածքում։ Նորարարական լուծումներով այս ցանցի զարգացումը դրական ազդեցություն կունենա նաև շրջակա միջավայրի վրա։


«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն առաջին տելեկոմ ընկերությունն է, որը Հայաստանում իրականացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ դառնալով է՛լ ավելի բաց ու հանրային։ Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ընկերությունն աջակցում է տեխնոլոգիական, կրթական ու գիտական, ինչպես նաև բնապահպանական նախագծերի իրագործմանը, նպաստում հայկական բովանդակության ստեղծմանն ու տարածմանը, մարզերի զարգացմանը ու թիմային ոգին խրախուսող մարզաձևերի ու նախաձեռնությունների իրականացմանը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Stock units
Ընկերության բաժնետոմսեր
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում