Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ակտիվ վաճառքի գործակալ

Ucom

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 21.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Կես դրույք, Ճկուն գրաֆիկ
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ
Կդիտարկվեն նաև ուսանողներ

Նկարագրություն

Փնտրո՞ւմ ես ճկուն գրաֆիկով աշխատանք, որը կարող ես համատեղել ուսման հետ. միացիր մեզ՝ որպես Ակտիվ վաճաքի գործակալ

Որո՞նք են հիմնական աշխատանքային պարտականությունները.

  • Այցելել նախապես տրված հասցեներ և պոտենցիալ հաճախորդներին ներկայացնել Ucom-ի ծառայությունները, սակագնային պլանները, հատուկ առաջարկները և պրոմո ակցիաները,
  • Կնքել պայմանագրեր, ներկայացնել շաբաթական հաշվետվություններ։

Դիմի՛ր հիմա, եթե

  • Հաղորդակցումը քո ուժեղ կողմերից է,
  • Հայերենին տիրապետում ես շատ լավ, ունես ռուսերենի և անգլերենի բավարար իմացություն,
  • Աշխատասեր ես և արագ ես կողմնորոշվում,
  • Սիրում ես թիմային աշխատանք և ունես պատասխանատվության բարձր զգացում։

Ի՞նչ առավելություններ կունենաս՝ աշխատելով Ucom-ում

  • Ճկուն գրաֆիկով աշխատանք,
  • Հնարավորություն համատեղելու ուսման կամ այլ աշխատանքի հետ,
  • Բոնուսային գրավիչ համակարգ, որի շնորհիվ ակտիվ վաճառք իրականացնելու դեպքում կունենաս բարձր վարձատրություն,
  • Կարիերայի աճի հնարավորություն կապի կանաչ օպերատորի հետ,
  • Բժշկական ապահովագրություն, զեղչերից օգտվելու լայն հնարավորություններ և այլ արտոնություններ։
Ընկերության մասին
address
Հասցե
Davit Anhaght 8/4
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
011400400

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։

Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում