Ակնաբույժ
«Լյումիեր Օպտիկս» ՍՊԸ
Նկարագրություն
«Լյումիեր Օպտիկս» խանութ-սրահների ցանցը փնտրում է ակնաբույժ։
Պարտականություններ
- Տեսողության ստուգում և գնահատում օպտիկական և ախտորոշիչ սարքավորումների միջոցով,
- Համապատասխան խորհրդատվության տրամադրում,
- Տեսողության շտկման միջոցների նշանակում,
- Բժշկական քարտերի և դեղատոմսերի ձևակերպում:
Պահանջներ
- Բարձրագույն բժշկական և հետբուհական կրթություն,
- Վերջին 5 տարվա ընթացքում ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր։
Հավելյալ նշումներ
Որպես առավելություն կդիտարկվի՝
- Մասնագիտական փորձը օպտիկայի բնագավառում,
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը։
Օպտիկայի առաջատար խանութ-սրահների ցանցը Հայաստանում։
Լյումիեր Օպտիկս՝ Տեսանելի վստահություն
Լյումիեր Օպտիկս մասնագիտացված օպտիկական խանութ-սրահների ցանցում կարող եք գտնել օպտիկական շրջանակների, արևային ակնոցների և ոսպնյակների լայն տեսականի, ինչպես նաև կարող եք օգտվել ակնաբանական բարձրակարգ ծառայություններից: