Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Աջակցության մասնագետ (նաև գիշերային հերթափոխ)

Ջիջի

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
26.03.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Արի՛ gg թիմ՝ միասին կերտելու gg պատմությունը։ Փնտրում ենք թիմակիցների Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Ստեփանակերտում, ովքեր կդառնան մեր գաղափարների ու երազանքների կրողը՝ մեզ հետ կիսելով մեր ճանապարհը և իրենց ոգեշնչումն ու եռանդը ներդնելով նոր բարձունքների նվաճման գործում։

Պարտականություններ

  • Տեխնիկական աջակցություն զանգերի, նամակագրության միջոցով կամ առերես
  • Նոր օգտատերերի ներգրավում փորձված (նաև անհայտ 😀) միջոցներով
  • Աշխատանք առկա և նոր օգտատերերի հետ
  • Պատվերների վերահսկում և մշակում

Անհրաժեշտ հմտություններ՝

  • Հարցերին համբերատար և դրական մոտեցում
  • Մայրենի լեզվի գերազանց իմացություն
  • Օտար լեզուների իմացությունը ցանկալի է
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
  • Ճկուն մտածելակերպ
  • Ողջունելի, բայց ոչ պարտադիր է աշխատանքային փորձի առկայությունը վաճառքների կամ սպասարկման ոլորտում
  • Թիմային աշխատանք
  • ՊԱՐՏԱԴԻՐ է եռանդն ու ցանկությունը՝ լինելու մեծ փոփոխությունների մասը

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները իրենց ինքնակենսագրականը կարող են ուղարկել նշված էլ․հասցեին։

Ընկերության մասին
address
Հասցե
Մամիկոնյանց 44/4
address
Աշխատակիցների քանակ
51-150

gg-ն Հայքում գործող առաջատար ՏՏ ընկերություն է, որն իր օնլայն պրոդուկտի՝ հավելվածի միջոցով առաջարկում է մի շարք (հիմնականում տրանսպորտային և փոխադրման) ծառայություններ։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին և այս ընթացքում ընդլայնել է իր աշխարհագրությունը նաև Հայքի սահմաններից դուրս՝ դառնալով ամենօրյա ընկեր-հավելված հարյուր հազարավոր ամսական ակտիվ օգտատերերի համար։

ցց-ն փնտրում է պայծառ ու եռանդուն մարդկանց՝ ցցԹիմին միանալու, թիմի մե՜ծ երազանքներն ու հետաքրքիր ճանապարհը կիսելու համար՝ միասին ձգտելով նոր բարձունքների և բացահայտումների։

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում