AI Automation Specialist / Ծրագրավորող
Ռեդ Սթոր
Նկարագրություն
Ընկերությանն անհրաժեշտ է AI Automation Specialist / Ծրագրավորող։
Պարտականությունները՝
- AI Agent-ների ստեղծում և կառավարում
- Telegram, Website և այլ բոտերի մշակում
- Բիզնես գործընթացների ավտոմատացում AI և Automation գործիքների միջոցով
- Տարբեր համակարգերի և ծառայությունների API ինտեգրումներ
- SEO օպտիմիզացիայի իրականացում և բարելավում
- Տվյալների հավաքագրման և մշակման ավտոմատ համակարգերի ստեղծում
- Նոր տեխնոլոգիաների ուսումնասիրություն և ներդրում
- Ընկերության ներքին գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված լուծումների մշակում
Պահանջվող հմտությունները՝
- Ծրագրավորման հիմնական գիտելիքներ (Python, JavaScript կամ այլ լեզու)
- API-ների հետ աշխատելու փորձ
- Տրամաբանական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ
- AI գործիքների նկատմամբ հետաքրքրվածություն և սովորելու պատրաստակամություն
- Թիմային աշխատանքի հմտություններ
Լրացուցիչ տվյալներ՝
Աշխատանքի վայր՝ Կենտրոն համայնք
Աշխատանքային գրաֆիկ՝ 09։00-18։00 ( դիտարկվում է նաև հեռավար աշխատանք )
Բարձր աշխատավարձը երաշխավորվում է,մանրամասները կքննարկվեն հարցազրույցի ժամանակ
Խնդրում ենք դիմել միայն նշված պահանջներին բավարարելու դեպքում։
REDstore-ը հանդիսանում է տեխնիկայի վաճառքի ոլորտի առաջատարներ ընկերություններից մեկը՝ ծավալելով իր գործունեությունը ավելի քան 15 տարի։ Ընկերությունն ունի 7 մասնաճյուղ և 2 սպասարկման կենտրոն Հայաստանի ամբողջ տարածքում։
REDstore-ը ցուցաբերում է կայուն և շարունակական զարգացման դինամիկա, որի վառ ապացույցը նոր բացված մասնաճյուղերն են։ Ընկերությունը կարևորում է թիմային աշխատանքը՝ խթանելով աշխատակիցների մասնագիտական աճին և կարիերային զարգացմանը։
Կազմակերպությունն ընդգրկված է Հայաստանի 200 խոշոր հարկատուների շարքում, ինչը վկայում է ընկերության նկատմամբ ձևավորված բարձր վստահության և հաճախորդների գոհունակության մասին
7 Մասնաճյուղերի հասցեները՝
Երևան, Սայաթ-Նովա 22
Երևան, Աբովյան 19
Երևան, Մաշտոցի պողոտա 7/12
Երևան, Կոմիտաս 12
Երևան, Գայի պող. 19/55
ք. Աբովյան, Հանրապետության 1/98
Երևան, Շիրակի 1Ա
2 Սպասարկման կենտրոնների հասցեները՝
Երևան, Սայաթ-Նովա 22
Երևան, Կոմիտաս 12