Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ԱԳՐՈՊԻԼՈՏ - Ագրո-դրոնի օդաչու/օպերատոր

SkyAgro

Ոլորտ` Գյուղատնտեսություն, Բնապահպանություն
Վերջնաժամկետ` 12.08.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

#Դաշտերում #ԳործԿա #SkyAgro #AgroPilot #Գյուղատնտեսություն #Agriculture

Բնություն, մաքուր օդ ու մի քիչ էլ ֆիզիկական աշխատանք սիրող մարդկանց համար :

SkyAgro - ն սովորեցնում և աշխատանքի է ընդունում ագրոդրոնների օդաչու-օպերատորների (ագրոպիլոտների):

https://www.facebook.com/SkyAgroArm/

Աշխատանքային ժամերը 03:00 - 13:00 - ժամը 3-ի կողմերը դուրս եք գալիս տնից, լուսաբացը դիմավորում եք դաշտերում, ցերեկը 1-ի կողմերը տանն եք լինում։

Շաբաթական 3-5 աշխատանքային օր - աշխատավարձը գործարքային, կախված սրսկված հեկտարների քանակից - միջինը ամսեկան 150 000 - 350 000 կարգի։

Աշխատանքին ծանոթանալու համար պետք է 099 00 11 45 համարով գրանցվել հաջորդ ազատ օրվա համար, 5-10 օր աշխատում եք որպես օգնական (վճարովի), սովորում եք օգնականի մասնագիտություն հետո ընթացքում ագրոպիլոտի:

Ագրոպիլոտը հանդիսանում է իր թիմի ղեկավարը, պատվիրատուների (գյուղացիների/ֆերմերների) հետ միասին որոշում է թե ինչ բուժանյութ/եր պետք է սրսկվեն, պլանավորում է դռոնի աշխատանքը, հետևում է սրսկման որակին և պատասխանատու է ամբողջ թիմի աշխատանքի համար։

Օգնականները պատասխանատու են օրվա ընթացքում սրսկվող հեղուկը նախապատրաստելու և դրոնի վերալիցքավորման (էլեմենտ + հեղուկ) համար:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում