Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ագրոնոմ

Agrimatco Armenia

Քաղաք` Արտաշատ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գյուղատնտեսություն, Բնապահպանություն
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
10.07.2025

Նկարագրություն

Փնտրում ենք Ագրոնոմ, ով ունի ագրոնոմիայի, ագրոնոմիական փորձարկումների, գրանցումների, խորհրդատվությունների փորձառություն՝ սերմերի, պեստիցիդների և պարարտանյութերի ոլորտներում։ Հաջողակ թեկնածուն կարևոր դեր է խաղալու կազմակերպության կողմից վաճառվող ապրանքատեսականու ընդլայման, զարգացման և գրանցան գործըթացների մեջ, ինչպես նաև աջակցելու է վաճառքի թիմին և հաճախորդներին՝ տրամադրելով տեխնիկական խորհրդատվություն։

Պարտականություններ

  • Իրականացնել և վերահսկել սերմերի, պեստիցիդների և պարարտանյութերի փորձարկումները՝ ապահովելով համապատասխանություն ՀՀ օրենսդրությանը և գիտական չափանիշներին,
  • Իրականացնել ապրանքների գրանցման գործընթացը՝ համակարգելով տվյալների հավաքագրումը, դոսյեյի պատրաստումը և հաղորդակցումը գրանցող մարմինների հետ,
  • Պլանավորել և կազմակերպել միջոցառումներ, ներառյալ դաշտային ցուցադրություններ, ապրանքատեսականու պրեզենտացիաներ և խորհրդատվական ծառայություններ՝ ապրանքատեսականու վաճառքը խթանելու նպատակով,
  • Ստեղծել և պահպանել ամուր գործարար կապեր մեծ գյուղատնտեսական նախագծերի (ջերմոցներ, մրգատու այգիներ) հետ՝ ապրանքատեսականու ուղղակի վաճառքը խթանելու նպատակով,
  • Տրամադրել շարունակական տեխնիկական աջակցություն վաճառքի թիմին՝ ապահովելով ապրանքատեսականու կիրառման բարձր արդյունավետություն և հաճախորդների պահանջների բավարարում,
  • Համագործակցել վաճառքի թմի հետ՝ շուկայի նոր պահանջների բացահայտման և նոր ապրանքատեսականի ներկայացնելու նպատակով,
  • Ապահովել տվյալների հավաքագրում և հաշվետվությունների ներկայացում,
  • Ապահովել ամուր աշխատանքային հարաբերություններ մատակարարների հետ՝ տեխնիկական տեղեկատվության փոխանակման և ապրանքատեսականու զարգացման նպատակով,
  • Հետևել մրցակիցների գործունեությանը և շուկայի զարգացումներին,
  • Աջակցել մատակարարման շղթայի և առևտրային պլանավորմանը՝ հետևելով արտադրանքի պահանջարկին և պաշարների ծավալներին,
  • Աջակցել ներմուծման գործընթացին՝ աշխատելով վերահսկող և մաքսային մարմինների հետ։

Պահանջներ

  • Բակալավրի աստիճան գյուղատնտեսության, բույսերի պաշտպանության կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 5–7 տարվա փորձ ագրոնոմիայի ոլորտում,
  • Գործնական փորձ սերմերի, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի հետ,
  • Ագրոնոմիական նախագծերի և վերահսկող մարմինների հետ աշխատելու փորձ,
  • Դաշտային փորձարկումներ անցկացնելու և փորձարկումների հաշվետվություններ մշակելու փորձ,
  • Անգլերենի և ռուսերենի լավ տիրապետում,
  • ՀՀ մարզերում հաճախակի ճանապարհորդելու պատրաստակամություն,
  • Վարորդական իրավունքի առկայություն։

Անհրաժեշտ հմտություններ

  • Սերմերի, պարարտանյութերի և պեստիցիդների խորը տեխնիկական գիտելիքներ,
  • Կարգավորող և գրանցման գործընթացների հասկացողություն,
  • Դաշտային փորձարկումներ նախագծելու և իրականացնելու ունակություն,
  • Դաշտային ցուցադրություններ, ֆերմերային միջոցառումներ և տեխնիկական դասընթացներ կազմակերպելու հմտություններ,
  • Բարձր մակարդակի հաղորդակցման և անձնային հմտություններ,
  • Ռազմավարական և վերլուծական մտածողություն՝ տվյալները գործողությունների վերածելու ունակությամբ,
  • Համագործակցության հմտություններ տարբեր բաժինների (տեխնիկական, առևտրային, մատակարարման շղթա) հետ,
  • Ղեկավարական հմտություններ,
  • Թիմային աշխատանքի ունակություններ։
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 93 055171

«Ագրիմատկո Արմենիա»-ն (հիմնադրված 2007թ.-ին) «Ագրիմատկո» ընկերությունների խմբի մի մասն է: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունն է՝ իրենց տնտեսության զարգացման համար ապահովել ֆերմերներին լավագույն արտադրատեսակներով, մասնավորապես հետևյալ ոլորտներում`

  • Բույսերի պաշտպանություն,
  • Պարարտանյութեր,
  • Բանջարեղենի սերմեր,
  • Գյուղատնտեսական գործիքներ:

«Ագրիմատկո Արմենիա»-ն հատուկ ուշադրություն է դարձնում ընկերության մասնագետների կողմից մասնագիտական խորհրդատվություններին՝ տեխնիկական սպասարկման ոլորտում ապրանքների և ծառայությունների արդյունավետ օգտագործման վերաբերյալ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում