Ադմինիստրատոր/մատենավարներ
Աջափնյակ բժշկական կենտրոն
«Աջափնյակ» Բժշկական Կենտրոնը հրավիրում է աշխատանքի ադմինիստրատոր/մատենավարների՝ բարձր աշխատավարձով։
Պարտականություններ
-
Բուժայցելուներին համապատասան տեղեկատվաթյուն տրամադրում Բժշկական Կենտրոնում իրականացվող ծառայությունների և միջամտությունների վերաբերյալ
-
Մուտքային և ելքային հեռախոսազանգերի իրականացում
-
Բուժայցելուների հերթագրումների և հերթերի կարգավորում
-
Բուժայցելուների սպասարկում` բժշկական կենտրոնի որդեգրված չափանիշներին և կարգերին համապատասխան
-
Հաստիքից բխող այլ պարտականությունների իրականացում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Հայերեն և ռուսերեն լեզուների պարտադիր իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Շփման և բիզնես-էթիկայի կանոնների իմացություն
- Բուժայցելուների սպասարկման հմտություններ
- Ըստ ուղեցույցի աշխատելու հմտություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS Office Word, Excel (պարտադիր), HospIT, BusinessLife, EarlyOne
- Գրագետ բանավոր և գրավոր խոսք
- Պատասխանատվության բարձր զգացում
- Բարեհամբույր, կազմակերպված
- Հաճախորդների սպասարկման կամ ադմինիստրատիվ աշխատանքի փորձը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
- Երկուշաբթի - ուրբաթ 09։00 - 18։00
- Շաբաթ 09։00 - 16։30
Ընդմիջում 13։00 - 14։00
Աշխատավարձ - 150 000 - 240 000 Աշխատավարձի չափը որոշվում է ըստ պահանջների համապատասխանության աստիճանի
Ուշադրություն․ 5 տարվա և ավելին բավարար փորձը բժշկական ոլորտում, լեզուների վարժ տիրապետումը, նշված համակարգչային գիտելիքներիը, բարեհամբույր տեսքը և պատասխանատվության բարձր զգացումը համարվում են առավելություն, որի դեպքում բարձրագույն աշխատավարձը երաշխավորվում է։
Հիմնադրման օրվանից Աջափնյակ բժշկական կենտրոնի տեսլականն էր՝ լինել բարձրորակ բժշկական ծառայություններ մատուցող առաջատար կենտրոններից մեկը։
Մենք ստեղծել ենք մի կենտրոն, որն առանձնանում է գերժամանակակից բժշկական սարքավորումներով, բարձրակարգ սպասարկմամբ, անհատական մոտեցումով։
Մեր կենտրոնի առաքելությունը առողջապահության ոլորտում որակ և անվտանգություն ապահովելն է, իսկ նվիրվածությունը բժշկական կենտրոնին, մեր գործընկերների և բժիշկների թիվ մեկ նպատակն է, որը բոլորս ձգտում ենք իրականացնել ամեն օր։
Մեզ մոտ աշխատում են փորձառու մասնագետներ՝ մասնագիտացած տարբեր ոլորտներում՝ սրտաբանություն, նյարդաբանություն, էնդոկրինոլոգիա, օրթոպեդիա, գինեկոլոգիա, վիրաբուժություն, ատամնաբուժություն և այլն ։
Մենք ստեղծել ենք ամենահարմարավետ պայմանները պացիենտի պատշաճ ու լիարժեք բուժման համար։