Ադմինիստրատոր-մենեջեր
Լուքսիո Բայ Ակցե՛նզ
Նկարագրություն
Luxio by Akzentz մատնահարդարման սրահին անհրաժեշտ է ադմինիստրատոր-մենեջեր:
Փնտրում ենք բարձր պատասխանատվության զգացումով, աշխատասեր և բարեհամբույր աշխատակցի։
Պարտականություններ
-
Հաճախորդների բարձրամակարդակ և բարեհամբույր սպասարկման ապահովում
- Հեռախոսազանգերի ընդունում և մշակում
- Այցելությունների գրանցումների կարգավորում, համակարգում և հիշեցում
- Դրամարկղային գործառնությունների վերահսկողություն
- Պաշտոնական նամակագրության վարում
- Սրահի ներքին կարգուկանոնի և աշխատանքային միջավայրի հսկողություն
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Հայերենի և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերեն լեզվի լավ տիրապետում
- Աշխատանքային փորձը ցանկալի է
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր`
- Աշխատանքը երկու հերթափոխով է` 08։30-18։00 և 12։00-21։30
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կազմակերպության էջում նշված համարով։
Luxio by Akzentz - Մատնահարդարման սրահ.
Luxio by Akzentz մատնահարդարման սրահը արդեն երկար տարիներ ծավալում է իր գործունեությունը հայաստանյան շուկայում, զբաղեցնելով իր առաջնակարգ տեղը այս ոլորտում, և հանդիսանում է Luxio կանադական բրենդի ներկայացուցիչը Հայաստանում։
Սրահը տրամադրում է ոչ միայն մատնահարդարման ծառայություն բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից, այլև իրկանացնում է Luxio նյութերի վաճառք։