Ադմինիստրատոր-մենեջեր
ՎաՎա Մանկական Գեղեցկության Սրահ
Նկարագրություն
"Վավա" մանկական գեղեցկության սրահին անհրաժեշտ է ադմինիստրատոր-մենեջեր:
Պարտականություններ
- Հաճախորդների գրանցումների կազմակերպում,
- Գերազանց սպասարկում, հաճախորդների բավարարվածության բարձր մակարդակ,
- Ընթացիկ աշխատանքների վերահսկում և կազմակերպում,
- Ամսական հաշվետվությունների կազմում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխույժ, բարեհամբույր, թիմին նվիրված, հաճելի արտաքինով և ոչ կոնֆլիկտային,
- Օտար լեզուների իմացությունը ցանկալի է (ռուսերեն, անգլերեն),
- SMM գիտելիքների իմացությունը կդիտվի առավելություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային ժամեր՝ 11։00-19:30 և աշխատավարձը օրավարձով ՝ (սկզբնական 6000 դրամ):
- Աճ գրանցելու և նվիրված աշխատանքի համար խրախուսումներ:
Խնդրում ենք դիմեն 24-37 տարեկան ( ծնողների հետ շփումը ավելի լավ է ստացվում), ժամային և ճանապարհային խնդիր չունեցող (որպեսզի չուշանան և սրահից ուշ դուրս գալու դեպքում տուն հասնելը խնդիր չլինի) և աշխատել սիրող անձինք:
Ընտիր թիմը և գնահատված լինելը մեր կողմից երաշխավորում ենք:
Պարտադիր CV-ները ուղարկել լուսանկարով և կցել բաց ՖԲ կամ Ինստագրամի էջ։
<<ՎաՎա>>-ն միակ մասնագիտացված գեղեցկության սրահն է Երևանում, որը նախատեսված է միայն երեխաների համար:
Փոքրիկի առաջին կտրվածքի կապակցությամբ նվիրվում է վկայական` նրա առաջին մազիկներով: Սրահն առաջարկում է նաև Եվրոպական արտադրանքի բարձրորակ մանկական հագուստի և կոշիկի տեսականի: