Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ադմինիստրատոր (գրասենյակի)

Քիդ Սպորտ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 150,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
17.07.2026

Նկարագրություն

Kid Sport ընկերությունը փնտրում է Ադմինիստրատորի։

Պարտականություններ

  • Գրասենյակի առօրյա աշխատանքների կազմակերպում,
  • Նամակագրություն,
  • Փաստաթղթերի սկան, պրինտ, կազմում և վարում,
  • Հեռախոսազանգերի պատասխանում, բաշխում, ուղղորդում համապատասխան մասնագետի,
  • Հյուրերի ընդունելության կազմակերպում, սուրճի պատրաստում, հյուրասիրությունից հետո հավաքում, մաքրում,
  • Պրեզենտացիաների, ցուցահանդեսների կազմակերպման աշխատանքներ,
  • Տնօրենի հանդիպումների համաձայնեցում, կանոնակարգում,
  • Փաստաթղթերի տեղափոխում անհրաժեշտ հասցեով, փոստով ուղարկում և այլն,
  • Գրասենյակի տեխնիկական սարքավորումների, անհրաժեշտ գրենական և այլ նյութական պարագաների և այլ ռեսուրսների ապահովումը, առաջացած տեխնիկական խնդիրների լուծումը,
  • Կորպորատիվ նվերների նվիրման ցուցակների կազմում, նվերների գնման և բաժանման գործընթացի կազմակերպում, վերահսկում,
  • Ընկերության ստորաբաժանումների միջև հաղորդակցության և էֆեկտիվ աշխատանքի կազմակերպում,
  • Տնօրինության ուղղակի հանձնարարությունների կատարում և կազմակերպում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերենի գրագետ բանավոր և գրավոր խոսք, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Բանակցություն վարելու, գրագետ հաղորդակցման հմտություններ,
  • MS Office փաթեթի իմացություն, ներառյալ Word, Excel,
  • Ճշտապահություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Սթրեսակայունություն,
  • Պատասխանատվության զգացում,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է։

Հավելյալ նշումներ

  • 5 օրյա աշխատանքային գրաֆիկ,
  • Աշխատաժամեր՝ 09:00-18:00,
  • Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 15-ը,
  • Հասցե՝ ք. Երևան, Կենտրոն, Ձորափի 70/3
  • Հեռ․՝ 041 58 11 18
Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Կենտրոն, Ձորափի 70/3
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
011581111

Kid Sport ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2020 թվականին՝ Հայաստանում ներկայացնելով խաղահրապարակների և մարզահրապարակների կառուցման նոր մշակույթ և նորարարական լուծումներ։

Ընկերությունը կառուցում է ներառական հանրային խաղահրապարակներ, մարզահրապարակներ, ֆուտբոլի դաշտեր, թենիսի կորտեր, ատրակցիոնների պարկեր ամբողջությամբ՝ հաշվի առնելով պատվիրատուի նախասիրությունները և պահպանելով միջազգային անվտանգության և որակի ստանդարտները։

Kid Sport-ը, առաջարկելով միայն բարձրորակ ГОСТ, ISO, TUV հավաստագրեր ունեցող սարքեր, ներկայացնում է Հայաստանում միայն 20+ տարի արտադրական փորձ ունեցող բրենդեր և հանդիսանում է աշխարհահռչակ Kompan (Դանիա), Romana, Elmaf, Leber, Proludic (ֆրանսիա), Glasdon (Անգլիա), Красивый город բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Ընկերության կարգախոսն է` «Անվտանգություն և որակ», ինչը լիովին արտացոլում է գործունեության մոտեցումը․

  • բարձրակարգ, էկոլոգիապես մաքուր և երկարատև օգտագործման համար նախատեսված խաղահրապարակի, մարզահրապարակի գույք և այլ խաղասարքեր,
  • միայն հավաստագրված, փոշեներկված, ցինկապատ և էկոլոգիապես մաքուր նյութերի օգտագործում,
  • միջազգային անվտանգության ստանդարտներին համապատասխան նախագծերի կազմում,
  • միջազգային անվտանգության ստանդարտներին համապատասխան տեղադրման աշխատանքների կատարում,
  • բարձրորակ հավաստագրված նյութերով տարածքների ռետինապատում և արհեստական խոտածածկով ծածկման աշխատանքների կատարում,
  • երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում:

Ընկերությունն իրականացնում է նաև խաղասենյակների, խաղասրահների, սպորտ դահլիճների կառուցում՝ առաջարկելով լաբիրինթների, բատուտների, մանկական խաղային ատրակցիոնների և խաղային ապարատների լայն տեսականի՝ հաշվի առնելով յուրաքանչյուր պրոեկտի առանձնահատկությունները:

Kid Sport-ի աշխատանքների մասին ավելին կարող եք գտնել ընկերության սոցիալական հարթակներում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում