Ադմինիստրատոր
MaryClinic
Նկարագրություն
MaryClinic ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնը իր նորաբաց մասնաճյուղում աշխատելու համար փնտրում է բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ադմինիստրատորի։ Մասնաճյուղը գտնվում է նորակառույց Գրիբոյեդով պարկ թաղամասի առաջին հարկում՝ Գրիբոյեդով 17 հասցեում։
Պարտականություններ
- Բուժառուների ջերմ դիմավորում, ուղեկցում և հյուրընկալ մթնոլորտի ապահովում կլինիկայում,
- Մուտքային զանգերի պատասխանում և ելքային զանգերի իրականացում (այցերի հիշեցումներ, հետադարձ կապի ապահովում),
- Կլինիկայի հեռախոսահամարին (WhatsApp, Viber, Telegram) ստացվող նամակների օպերատիվ և գրագետ պատասխանում,
- Բժիշկների աշխատանքային գրաֆիկների համակարգում և այցերի հստակ պլանավորում,
- Կլինիկայի ներքին բժշկական ծրագրի վարում (բուժառուների տվյալների գրանցում և թարմացում),
- Բուժառուների հետ համապատասխան պայմանագրերի կնքում,դրամարկղի վարում և հաշվառում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ ադմինիստրատիվ կամ սպասարկման ոլորտում (ստոմատոլոգիական կամ բժշկական ոլորտի փորձը կդիտվի որպես առավելություն),
- Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),ռուսերենի և անգլերենի խոսակցական իմացություն՝ օտարերկրյա բուժառուների հետ ազատ հաղորդակցվելու համար,
- Համակարգչային ծրագրերի (MS Word, MS Excel) և CRM համակարգերի տիրապետում,
Հավելյալ նշումներ
- Առողջապահական արտոնություններ. Կլինիկայի բոլոր ծառայություններից օգտվելու 20% զեղչ ինչպես աշխատակցի, այնպես էլ նրա անմիջական ընտանիքի անդամների համար,
- Զարգացում և թիմ. Մասնագիտական դասընթացների և վերապատրաստումների հովանավորում կլինիկայի կողմից, կորպորատիվ թիմբիլդինգներ և ջերմ, աջակցող աշխատանքային միջավայ,
- Մասնագիտական աճի հնարավորություն,
- Ֆիքսված մաքուր աշխատավարձ՝ 170000 դրամ, իսկ եռամսյա փորձաշրջանից հետո՝ նաև արդյունքներից կախված բոնուսային համակարգ,
- 6-օրյա աշխատանքային շաբաթ (երկուշաբթիից շաբաթ)՝ 3 օր՝ 10:00-19:00, 3 օր՝ 12:00-21:00։
"MaryClinic"-ը ժամանակակից ստոմատոլոգիայի, իմպլանտոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոն է: Բժշկական ոլորտում է արդեն 23 տարի: Ունի երկու մասնաճյուղ՝ Երևանում և Մարտունիում։ Երևանում՝ Կոմիտաս պողոտայում շուտով կբացվի նաև կլինիկայի 3-րդ մասնաճյուղը։
Կլինիկան համալրված է մասնագիտական ժամանակակից տեխնիկայով (համակարգչային տոմոգրաֆ, Zumax ատամնաբուժական մանրադիտակներ, ներբերանային սկաներ, 3D պրինտեր, թվային ռենտգեն՝ RVG, ZOOM 4, ցենտրիֆուգեր), ինչը թույլ է տալիս աշխատանքում ապահովել առավել արդյունավետ և որակյալ մոտեցումներ:
Ունի սեփական թվային ատամնատեխնիկական լաբորատորիան (CAD/CAM, CEREK, արտաբերանային սկաներ )։
Կլինիկայի թիմում աշխատում են ավելի քան 35 մասնագետներ ՝ իմպլանտոլոգներ, օրթոպեդներ, օրթոդոնտներ, թերապևտներ, մանկական ստոմատոլոգ, բուժքույր-ասիստենտներ, ուղեկցող մենեջերներ, տեխնիկներ, մարքետինգի բաժին։
Մեր մասնագետները մշտապես մասնակցել ու մասնակցում են տեղական և միջազգային համագումարների ու կոնֆերանսների՝ կատարելագործելով իրենց գիտելիքներն ու փորձը։
Կլինիկայում մատուցվում են միայն բարձրորակ ծառայություններ․ ատամների էսթետիկ ռեստավրացիաներ, վինիրներ, լյումինիրներ, ամբողջական և ցիրկոնային կերամիկաներ, փափուկ հյուսվածքների և ոսկրային պլաստիկաներ, All on 4, All on 6 իմպլանտացիաներ, ատամներ 1 օրում՝ իմպլանտների անմիջական ծանրաբեռնմամբ ։