Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ադմինիստրատոր

Usta Frunz

Աշխատավայր` Նոր Նորք, Երևան
Աշխատավարձ`
Օրական սկսած 8,000 ֏
Դրույք` Կես դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
23.12.2026

Նկարագրություն

«ՈՒՍՏԱ ՖՐՈՒՆԶ» բարբերշոփը փնտրում է ադմինիստրատոր։ Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, պատասխանատու և կազմակերպված եք ու ցանկանում եք աշխատել ակտիվ և ընկերական միջավայրում, ապա սիրով հրավիրում ենք միանալու «Ուստա Ֆրունզ» բարբերշոփի թիմին։

Պարտականություններ

  • Հաճախորդների գրանցումների կազմակերպում և ժամանակացույցի վարում

  • Հաճախորդների դիմավորում և սպասարկման գործընթացի համակարգում

  • Հեռախոսազանգերի և հաղորդագրությունների պատասխանում

  • Հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում

  • Վճարումների ընդունում և համապատասխան գործարքների իրականացում

  • Բարբերշոփի առօրյա աշխատանքների կազմակերպմանն աջակցություն

Մեր ակնկալիքները՝

  • Հայերենի գերազանց իմացություն

  • Ռուսերենի և անգլերենի իմացություն

  • Հաղորդակցման լավ հմտություններ և բարեհամբույր վերաբերմունք

  • Պատասխանատվություն, ճշտապահություն և կազմակերպվածություն

  • Թիմում աշխատելու պատրաստակամություն

  • Նախնական աշխատանքային փորձ կամ մասնագիտական գիտելիքներ պարտադիր չեն։ Մենք սիրով կսովորեցնենք աշխատանքի համար անհրաժեշտ ամեն ինչ և կօգնենք արագ ինտեգրվել թիմին։

Աշխատանքային պայմանները՝

  • Հասցե՝ «Ուստա Ֆրունզ» բարբերշոփ, Գայի պողոտա 3/4

  • Աշխատանքային ժամեր՝ 10:00–21:00

  • Գրաֆիկ՝ շաբաթական 3 - 4 օր (մանրամասները քննարկելի)

  • Աշխատավարձ՝ 8,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար

  • Բոնուսային համակարգ՝ հավելյալ տոկոս վաճառված ապրանքների վաճառքից

Ինչպե՞ս դիմել

Եթե ցանկանում եք միանալ «Ուստա Ֆրունզ» բարբերշոփի թիմին, կարող եք դիմել ստորև։

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում