Ադմինիստրատոր
"Երևան Վելնես" ՍՊԸ
Աշխատավայր`
Կենտրոն, Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Սկսնակ
Ոլորտ`
Հաճախորդների սպասարկում, Սպորտ, Ֆիթնես
Նկարագրություն
Մենք փնտրում ենք պատասխանատու, հաղորդակցվող և կազմակերպված ադմինիստրատորի, ով կդառնա մեր կենտրոնի առաջին տպավորության և հաճախորդների սպասարկման կարևոր մասը։
Պարտականություններ
- Դիմավորել հաճախորդներին և պատշաճ սպասարկել։
- Տրամադրել հաճախորդներին կենտրոնի ծառայությունների, մարզումների և անդամակցության փաթեթների վերաբերյալ տեղեկատվության։
- Պատասխանել հաճախորդների զանգերին և նամակներին:
- Կազմակերպել հաճախորդների գրանցումները:
- Վարել և թարմացնել հաճախորդների բազան։
- Ընդունել վճարումներ։
- Համակարգել մարզիչների և մյուս աշխատակիցների հետ ամենօրյա աշխատանքային գործընթացները։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
- Աշխատանքային փորձը ադմինիստրատիվ կամ սպասարկման ոլորտում կդիտվի որպես առավելություն։
- Հաղորդակցման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ։
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է։
- Համակարգչային գիտելիքներ (MS Office, էլեկտրոնային հաղորդակցություն)։
- Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն։
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու կարողություն։
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք ժամանակակից և զարգացող wellness կենտրոնում։
- Ջերմ և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր։
- Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն։
- Աշխատավարձ՝ համաձայն փորձի և հմտությունների։
Ընկերության մասին
Հասցե
Խանջյան 22
Աշխատակիցների քանակ
51-150
Առավելություններ
Բժշկական ապահովագրություն
Սպորտային փաթեթ