Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ադմինիստրատոր

Էսթետիկա ԴԵՆՏ ՍՊԸ

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 120,000 ֏
Դրույք` Կես դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
13.11.2026

Նկարագրություն

Մեր ստոմատոլոգիական կլինիկան փնտրում է պատասխանատու և կազմակերպված ադմինիստրատորի՝ մեր թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Բուժառուների դիմավորում և բարեհամբույր սպասարկում
  • Հեռախոսազանգերի ընդունում և նամակագրության վարում
  • Բուժառուների այցերի գրանցում, ժամանակացույցի վարում և տվյալների մուտքագրում՝ կլինիկայի սեփական ծրագրի միջոցով
  • Բուժառուների և բժիշկների արդյունավետ հաղորդակցության ապահովում

Պահանջներ

  • Ճշտապահություն, ճկունություն
  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
  • Համակարգչային գիտելիքներ
  • Արագ կողմնորոշվելու և տարբեր իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելու ունակություն
  • Հայերենի գերազանց իմացություն
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը պարտադիր է
  • Աշխատանքային փորձը ցանկալի է

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքը 5-օրյա է և կես դրույք։
  • 4 օր 09։30 - 14։30, իսկ 1 օր 09։30-19։00
Ընկերության մասին
address
Հասցե
Ավետ Ավետիսյան 53/1
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 95 600400

«Էսթետիկա ԴԵՆՏ»-ը առաջատար ստոմատոլոգիական կլինիկաներից է, որտեղ համադրվում են ժամանակակից բժշկության լավագույն մոտեցումները, բարձր մասնագիտական մակարդակը և բուժառուի նկատմամբ անհատական հոգատարությունը։

Մեր կլինիկան հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով և ժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում և ապահովել արդյունավետ, անվտանգ բուժում։ Մենք հետևում ենք միջազգային ստոմատոլոգիական ստանդարտներին և մշտապես կատարելագործում ենք մեր ծառայությունները։

Մեր թիմը կազմված է փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներից, ովքեր իրենց աշխատանքին մոտենում են մեծ պատասխանատվությամբ, սիրով և նվիրումով։ Յուրաքանչյուր այց մեզ համար անհատական պատմություն է, որտեղ առաջնայինը բուժառուի վստահությունն ու առողջությունն է։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում