Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ադմինիստրատոր

OnlyOne

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
23.09.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և հաղորդակցվող Ադմինիստրատոր, ով կապահովի ռեզիդենտալ համալիրի բնակիչների բարձրակարգ սպասարկումը և համալիրի առօրյա վարչական գործընթացների արդյունավետ կազմակերպումը։

Հիմնական պարտականություններ

  • Բնակիչների դիմավորում և բարձրակարգ սպասարկում։
  • Բնակիչների հարցումների, դիմումների և խնդիրների ընդունում ու համակարգում։
  • Բնակիչներին համալիրի ծառայությունների և ներքին կանոնների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում։
  • Մուտքերի, այցելուների և առաքումների վարչական համակարգման աջակցություն։
  • Բնակիչների և սպասարկող անձնակազմի միջև արդյունավետ հաղորդակցության ապահովում։
  • Տեխնիկական, կոմունալ, մաքրության և սպասարկման խնդիրների գրանցում և համապատասխան մասնագետներին փոխանցում։
  • Խնդիրների լուծման ընթացքի վերահսկում և բնակչին հետադարձ կապի տրամադրում։
  • Համալիրի ընդհանուր տարածքների, բակային հատվածի, ավտոկայանատեղիի և ընդհանուր ենթակառուցվածքների վիճակի պարբերական վերահսկում։
  • Սպասարկող և տեխնիկական անձնակազմի հետ ամենօրյա համագործակցություն։
  • Բնակիչների բողոքների և առաջարկությունների ընդունում ու պատշաճ արձագանք։
  • Համալիրի ներքին փաստաթղթերի, գրանցումների և վարչական տեղեկատվության վարում։
  • Անհրաժեշտ հաշվետվությունների և օրական/շաբաթական ամփոփումների պատրաստում։
  • Համալիրի միջոցառումների և բնակիչների համար նախատեսված ծառայությունների կազմակերպչական աջակցություն։
  • Արտակարգ իրավիճակների դեպքում սահմանված ընթացակարգերի համաձայն արագ արձագանքման և համապատասխան պատասխանատուների տեղեկացման ապահովում։

Պահանջվող հմտություններ և որակավորում

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
  • Նմանատիպ պաշտոնում աշխատանքային փորձը ցանկալի է։
  • Բարձր մակարդակի հաղորդակցման և հաճախորդների սպասարկման հմտություններ։
  • Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում։
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն։
  • Խնդիրներն արագ և արդյունավետ լուծելու կարողություն։
  • Համակարգչային հիմնական ծրագրերի իմացություն։
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն։
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը։
  • Կոկիկ և պրոֆեսիոնալ արտաքին տեսք։

Մենք առաջարկում ենք

  • Աշխատանք ժամանակակից և պրոֆեսիոնալ ռեզիդենտալ համալիրում։
  • Մրցակցային աշխատավարձ։
  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք։
  • Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն։
  • Ընկերական և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր։
  • Աշխատանքային պայմաններ՝ համաձայն աշխատանքային օրենսդրության։
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում