Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
11.11.2026

Նկարագրություն

Invitro Armenia-ն փնտրում է պատասխանատու, բարեհամբույր և հաճախորդակենտրոն ադմինիստրատորի, ով կապահովի բուժառուների պատշաճ ընդունումն ու սպասարկումը և մասնաճյուղի ամենօրյա աշխատանքների արդյունավետ կազմակերպումը։

Պարտականություններ

  • Իրականացնել բուժառուների գրանցում և սպասարկում, համապատասխան ծրագրերում
  • Ներկայացնել ընկերության ծառայությունները
  • Պատասխանել հեռախոսազանգերին և բուժառուներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն,
  • Բուժառուներին ուղղորդել իրենց հետաքրքրող հարցերի և ծառայությունների վերաբերյալ,
  • Աշխատել հաճախորդների տվյալների բազայի հետ,

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • Բժշկական ոլորտում հաճախորդների սպասարկման աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային ծրագրերով աշխատելու կարողություն,
  • Հաղորդակցման և խնդիրների արագ լուծման հմտություններ,
  • Բարեհամբույր, պատասխանատու և ուշադիր աշխատանքային մոտեցում,
  • Թիմում աշխատելու կարողություն։

Մենք առաջարկում ենք՝

  • Կայուն աշխատանք միջազգային բժշկական ընկերությունում,
  • Մասնագիտական ուսուցում և աջակցություն,
  • Զարգանալու և մասնագիտական աճի հնարավորություն,
  • Հարմարավետ և համագործակցային աշխատանքային միջավայր։

Աշխատանքին դիմելու համար անցեք հղումով և լրացրեք ձևաթուղթը:

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 60 651010

INVITRO Armenia-ն միջազգային INVITRO ցանցի անդամ է՝ 𝟐𝟎+ տարվա փորձով բժշկական լաբորատոր ախտորոշման ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը։

Մենք համատեղում ենք միջազգային փորձը, նորարարական տեխնոլոգիաները և բարձր մասնագիտական չափանիշները՝ ապահովելով ճշգրիտ և վստահելի լաբորատոր հետազոտություններ։ INVITRO-ն գործում է 5 երկրում, ունի ավելի քան 1,860 բժշկական գրասենյակ և ամեն տարի սպասարկում է ավելի քան 17 միլիոն բուժառուի։

Մեր հաջողության հիմքում մարդիկ են։ Մենք հավատում ենք, որ որակյալ բժշկական ծառայությունը սկսվում է ուժեղ, պատասխանատու և զարգացող թիմից։ Այդ պատճառով ստեղծում ենք աշխատանքային միջավայր, որտեղ գնահատվում են մասնագիտական աճը, համագործակցությունը, նախաձեռնողականությունը և շարունակական զարգացումը։

Միանալով INVITRO Armenia-ին՝ Դուք դառնում եք միջազգային չափանիշներով աշխատող կազմակերպության մի մասը, որտեղ հնարավորություն կունենաք զարգացնել Ձեր մասնագիտական հմտությունները։ Մեզ հետ աշխատում է ավելի քան 𝟏𝟓․𝟎𝟎𝟎 մասնագետ, որոնցից 𝟏․𝟏𝟗𝟎-ը բժիշկներ են։

INVITRO-ի 7 առաջատար լաբորատոր կենտրոնները գործում են ISO 15189 և ISO/IEC 27001 միջազգային ստանդարտներին համապատասխան, իսկ սարքավորումները մատակարարվում են ոլորտի գլոբալ առաջատարներից՝ Roche, Abbott, Siemens, Sysmex և Vector-Best։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում