Ադմինիստրատոր
«Ինվիտրո լաբորատոր ախտորոշիչ կենտրոն («Դյուցազն» ՍՊԸ)
Նկարագրություն
INVITRO Armenia-ն աշխատանքի է հրավիրում բարեհամբույր և բարձր պատասխանատվություն ունեցող մասնագետի՝ ադմինիստրատորի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Պարտականություններ
-
Այցելուների ընդունում, գրանցում և մասնագիտական ուղղորդում
-
Հեռախոսազանգերի սպասարկում և ներքին փաստաթղթաշրջանառության վարում
-
Բժշկական կենտրոնի բնականոն օրակարգի կազմակերպում
Պահանջներ
-
3+ տարվա աշխատանքային փորձ որպես ադմինիստրարտոր
-
Միջին մասնագիտական կրթություն (նախընտրելի է բուժքույրական գործ)
-
Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն
-
Բարձր պատասխանատվություն, հաղորդակցման հմտություններ և կորպորատիվ էթիկայի պահպանում
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք՝
- Աշխատանք միջազգային չափանիշներով առաջնորդվող լաբորատորիայում
- Մրցունակ աշխատավարձ և կայուն աշխատանքային միջավայր
- Մասնագիտական շարունակական զարգացման և վերապատրաստման հնարավորություններ
- Աջակցող և բարեհամբույր թիմ
INVITRO Armenia-ն միջազգային INVITRO ցանցի անդամ է՝ 𝟐𝟎+ տարվա փորձով բժշկական լաբորատոր ախտորոշման ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը։
Մենք համատեղում ենք միջազգային փորձը, նորարարական տեխնոլոգիաները և բարձր մասնագիտական չափանիշները՝ ապահովելով ճշգրիտ և վստահելի լաբորատոր հետազոտություններ։ INVITRO-ն գործում է 5 երկրում, ունի ավելի քան 1,860 բժշկական գրասենյակ և ամեն տարի սպասարկում է ավելի քան 17 միլիոն բուժառուի։
Մեր հաջողության հիմքում մարդիկ են։ Մենք հավատում ենք, որ որակյալ բժշկական ծառայությունը սկսվում է ուժեղ, պատասխանատու և զարգացող թիմից։ Այդ պատճառով ստեղծում ենք աշխատանքային միջավայր, որտեղ գնահատվում են մասնագիտական աճը, համագործակցությունը, նախաձեռնողականությունը և շարունակական զարգացումը։
Միանալով INVITRO Armenia-ին՝ Դուք դառնում եք միջազգային չափանիշներով աշխատող կազմակերպության մի մասը, որտեղ հնարավորություն կունենաք զարգացնել Ձեր մասնագիտական հմտությունները։ Մեզ հետ աշխատում է ավելի քան 𝟏𝟓․𝟎𝟎𝟎 մասնագետ, որոնցից 𝟏․𝟏𝟗𝟎-ը բժիշկներ են։
INVITRO-ի 7 առաջատար լաբորատոր կենտրոնները գործում են ISO 15189 և ISO/IEC 27001 միջազգային ստանդարտներին համապատասխան, իսկ սարքավորումները մատակարարվում են ոլորտի գլոբալ առաջատարներից՝ Roche, Abbott, Siemens, Sysmex և Vector-Best։