Ադմինիստրատոր
Major Python
Նկարագրություն
Major Python-ը աշխատանքի է հրավիրում խելացի, պատասխանատու, պարտաճանաչ իգական սեռի ներկայացուցչի (20-35 տարեկան)՝ ադմինիստրատորի թափուր հաստիքը համալրելու համար։
Պարտականություններ
- Դիմավորել հաճախորդներին,
- Պատասխանել և կատարել զանգեր,
- Պատասխանել սմս-ների,
- Կատարել պատվերների գրանցումներ,
- Ընդունել վճարումներ,
- Աքսեսուարների նկարները տեղադրել էջում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
- Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- աշխատանքային փորձը ցանկալի,
- Հաղորդակցման հմտություններ,
- Սթրեսակայունություն,
- Համակարգչային բազային գիտելիքներ,
- Թիմային աշխատանքի ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հաճախորդակենտրոն մտածելակերպ,
- Վաճառքի հմտություններ և փորձ (ցանկալի է)։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա՝ 14:00-22:00 (հնարավոր է նաև համաձայնեցնել)։
Աշխատավարձը ֆիքսված + բոնուսներ։
Major Python-ը զբաղվում է բարձրակարգ աքսեսուարների, հեռախոսի պատյաների , գլխարկների , բաճկոնների արտադրությամբ ։ Ընտրանու գերակշռող մասը պատրաստված է բարձրորակ էկզոտիկ կաշվերից(Պիթոն, կոկորդիլոս, սկատ , մողես և այլն ),որոնք համադրված են միայն բնական կաշիների և բնական զամշերի հետ։