Ադմինիստրատոր
«ԼԱՎԱՐԵ»
Նկարագրություն
«ԼԱՎԱՐԵ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում ադմինիստրատորի։
Պարտականություններ
- Պատասխանել հեռախոսազանգերին,
- Աջակցել հաճախորդներին՝ տրամադրելով անհրաժեշտ խորհրդատվություն,
- Այցելուներին սահմանված կարգով դիմավորել և ուղեկցել,
- Պատվերների ստուգում, ընդունում և հանձնում,
- Հաճախորդների հետ հաղորդակցվել բարձր մակարդակով, անհրաժեշտության դեպքում հարթել կոնֆլիկտային իրավիճակները,
- Մեծ պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքին, դրսևորել կազմակերպչական բարձր հմտություններ,
- Սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն։
Պահանջներ
- Հաղորդակցվելու գերազանց ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում աշխատանքի վերաբերյալ,
- Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց ո՛չ պարտադիր,
- Հայերենի, ռուսերենի իմացությունը՝ պարտադիր է, անգլերենը՝ ցանկալի,
- Կազմակերպված,
- Արագ կողմնորոշվող։
- Ժպտերես և բարեհամբյուր։
Հավելյալ նշումներ
Ուշադրություն
- Աշխատանքի վայր՝ Արաբկիր, Ռայկոմ, Ադոնցի 5/17,
- Աշխատանքային օրեր՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ, կիրակի օր հանգիստ,
- Աշխատանքային ժամեր՝ 09։30-19։00, շաբաթ օր 09։30 - 18։00,
- Կնքվում է երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր,
- Կարող են դիմել մինչև 40 տարեկան, իգ. սեռի ներկայացուցիչներ,
- Տվյալ հաստիքի համար դիմել կարող են միայն այն անձիք, ովքեր ուսանող չեն։
Մենք առաջարկում ենք՝
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Դրական աշխատանքային միջավայր,
- Կորպորատիվ միջոցառումներ։
«ԼԱՎԱՐԵ» ԷԿՈՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՔԻՄՄԱՔՐՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՎԱՑՔԱՏՈՒՆ Lavare Eco Cleaning Service առաջարկում է հետևյալ ծառայությունները . Eco Clean -բնական մաքրում . Թավշյա, կաշվե և մորթյա իրերի մաքրում և ներկում . Քիմմաքրում . Կեղտաբծերի մաքրում . Խոնավ մաքրում . Արդուկում . Լվացք . Դերձակի ծառայություն