Administrative Assistant
ԹԻԷԼՍԻ ԹԵՔ
Աշխատանքի նկարագրություն
TLC Tech LLC ընկերությունը փնտրում է վարչական աշխատակից, որը կաջակցի ղեկավարներին և աշխատակիցներին գրասենյակի առօրյա աշխատանքի կազմակերպման հարցում։
Պահանջվող հմտություններ
-
Անգլերենի և Իսպաներենի լավ իմացություն և անգլերենով հեռախոսազրույցներ հստակ ու վստահ վարելու կարողություն։
-
Համակարգչային լավ հմտություններ և Microsoft Office ու Outlook ծրագրերի գործնական իմացություն։
-
Կազմակերպչական հմտություններ և ուշադրություն մանրուքներին։
-
Պատասխանատվություն և թիմում աշխատելու կարողություն։
-
Տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու կարողություն։
- Իսպաներենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։ Դիմել կարող են նաև առաջին աշխատանքը փնտրող թեկնածուները։
Աշխատանքի վայր և գրաֆիկ
- Աշխատավայրը Երևանում է։
- Հերթափոխերը սկսվում են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 20:00-ին, և ավարտվում հաջորդ օրը՝ ժամը 03:00-ին՝ Երևանի ժամանակով։
- Ընկերության տոնական հանգստյան օրերը համընկնում են ԱՄՆ դաշնային տոնական օրերի հետ։
Աշխատանքային առավելություններ
-
Ընկերությունն աշխատավարձը բարձրացնում է տարին մեկ անգամ։
-
Յուրաքանչյուր հերթափոխի ավարտին ընկերությունը տաքսիով կազմակերպում է աշխատակիցների տեղափոխումը տուն՝ Երևան քաղաքի սահմաններում։
Դիմելու կարգ
Ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV) Job.am-ի միջոցով։ Նշեք անգլերենի իմացության մակարդակը և, եթե տիրապետում եք նաև իսպաներենին, դրա իմացության մակարդակը։