
Ադմինիստրատիվ օգնական-փաստաթղթաշրջանառության մենեջեր
FLYONE ARMENIA
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Ոլորտ`
Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Նկարագրություն
«ՖԼԱՅՈՒԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ավիաընկերությունն աշխատանքի է հրավիրում «Ադմինիստրատիվ օգնական-փաստաթղթաշրջանառության մենեջերի»:
Պարտականություններ
- Ընկերության պաշտոնական փաստաթղթաշրջանառության վարում՝ թղթային և էլեկտրոնային տարբերակով,
- Ելից և մտից փաստաթղթերի/գրությունների հաշվառում համապատասխան գրանցամատյաններում և Mulberry էլեկտրոնային համակարգում, ուղղորդում համապատասխան ստորաբաժանումներ,
- Անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութերի պատրաստում և ներկայացում ղեկավարին,
- Ըստ անհրաժեշտության թարգմանությունների իրականացում,
- Տեխնիկական աջակցություն ղեկավարին (հանդիպումների, բանակցությունների կազմակերպում, աշխատող-ղեկավար կապի ապահովում),
- Այցելուների, հյուրերի ընդունելություն, ըստ անհրաժեշտության հյուրասիրության իրականացում,
- Ծառայողական հարաբերությունների շրջանակում ղեկավարի այլ հանձնարարականների իրականացում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն (այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Microsoft Office փաթեթի՝ մասնավորապես MS Word, Excel գերազանց իմացություն, Outlook,
- Mulberry էլեկտրոնային համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և սովորելու ցանկություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,ճկունություն,
- Սթրեսակայունություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
- Առվազն 2 տարվա գրասենյակային/ադմինիստրատիվ աշխատանքային փորձ:
Ընկերության մասին
Աշխատակիցների քանակ
151-500
FLYONE ARMENIA is the first low-cost Armenian national airline.