Ադմինիստրատիվ օգնական (IT ընկերությունում)
HR solutions Armenia LLC
Ընկերության մասին
S2S Programming Center-ը ծրագրավորման ընկերություն է, որը զբաղվում է կայքերի և հավելվածների մշակմամբ, ինչպես նաև բիզնեսի ավտոմատացման լուծումների մշակմամբ միջին և մեծ ընկերությունների համար։
280+ հաջողված նախագծերի և երկարամյա փորձի շնորհիվ S2S-ը վստահելի գործընկեր է Հայաստանի և արտերկրի բազմաթիվ կազմակերպությունների համար։
Ընկերությունը իրականացնում է նախագծերի ամբողջական ցիկլ՝ սկսած տեխնիկական առաջադրանքի մշակությունից մինչև վերջնական ներդնում, սպասարկում և առաջխաղացում։
HR Solutions Armenia LLC-ը հանդիսանում է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը՝ տրամադրելով ամբողջական HR լուծումներ․
հավաքագրում, փաստաթղթաշրջանառության ավտոմատացում, աշխատավարձերի կառավարում, թրեյնինգներ և կազմակերպության մշակույթի զարգացում։
Պաշտոնի մասին
S2S-ը փնտրում է ադմինիստրատիվ օգնական, ով կդառնա թիմի կարևոր մասնիկ՝ ապահովելով ադմինիստրատիվ գործընթացների արդյունավետությունը և ղեկավարության օժանդակությունը։
Սա հիանալի հնարավորություն է IT ոլորտով հետաքրքրված և սովորելու պատրաստ երիտասարդ մասնագետների համար։
Պարտականություններ
- Ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների կատարման վերահսկում,
- Նամակագրությունների և հեռախոսազանգերի վարում,
- Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության կազմակերպում,
- Տեխնիկական բնույթի ադմինիստրատիվ հանձնարարությունների իրականացում,
- Տնօրենի կողմից տրված այլ առաջադրանքների կատարում։
Պահանջներ
- Ուժեղ հետաքրքրություն IT ոլորտի նկատմամբ,
- Համակարգչային գրագիտություն և MS Office փաթեթի իմացություն,
- Հայերենի և անգլերենի լավ տիրապետում (ռուսերենի իմացությունը դիտարկվում է որպես առավելություն),
- Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
- Բարձր պատասխանատվություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Արագ կողմնորոշվելու և թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Ադմինիստրատիվ ոլորտում փորձը դիտարկվում է որպես առավելություն։
Աշխատանքի պայմաններ
- Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա, ամբողջ դրույք,
- Աշխատանքի վայրը՝ ք․ Երևան, Հանրապետության 62 (S2S գրասենյակ),
- Սովորելու և մասնագիտական աճի հնարավորություն IT ոլորտում։
HR Solutions Armenia LLC ընկերությունը հանդիսանում է Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը: Մենք տրամադրում ենք ամբողջական HR լուծումներ, որոնք ներառում են աշխատակիցների հավաքագրում, կարիերայի կառավարում, թրեյնինգներ, աշխատակիցների արդյունավետության գնահատում, ինչպես նաև կազմակերպության մշակույթի և թիմային աշխատանքի բարելավում:
Մեր մասնագետները ի վիճակի են հասկանալու յուրաքանչյուր հաճախորդի պահանջներն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով անհատական մոտեցում և լավագույն պրակտիկաներ: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում և վայելում մեր հաճախորդների վստահությունը՝ ապահովելով բարձր որակ և արդյունք:
HR Solutions Armenia LLC ընկերությունը նպատակ ունի օգնել կազմակերպություններին ստեղծելու արդյունավետ և նվիրված թիմեր՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, փորձառու մասնագետների աջակցությամբ և HR ոլորտի լավագույն ռազմավարությունները: