Ադմինիստրատիվ օգնական
Սոֆթ Թրեյդ ՍՊԸ
Նկարագրություն
Թղթե հիգիենիկ պարագաների արտադրությամբ, տնտեսական ապրանքերի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող “Սոֆթ Թրեյդ” ընկերությունը՝ (Soft Trade LLC) փնտրում է ակտիվ ու պատասխանատու Վաճառքի բաժնի ադմինիստրատիվ օգնական։
Պարտականություններ
- Վաճառքի բաժնի փաստաթղթերի կազմում, լրացում, համակարգում և պահպանում։
- Վաճառքի վերաբերյալ տվյալների մուտքագրում, թարմացում և ստուգում։
- Excel-ում աղյուսակների, հաշվետվությունների և տվյալների բազաների վարում։
- Word, 1C, ՀԾ և հարակից ծրագրերով աշխատանք։
- Վաճառքի բաժնի տնօրենի ընթացիկ վարչական և կազմակերպչական աշխատանքների աջակցություն։
- Անհրաժեշտ հաշվետվությունների, ցուցակների և ամփոփ տեղեկատվության պատրաստում։
Պահանջներ
- բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- 1-2 տարի աշխատանքային փորձ ադմինիստրատիվ աշխատանքներում
- Պատասխանատվություն և կազմակերպվածություն,
- Թվային պատկերացում,
- Նախաձեռնողականություն,
- Ուշադրություն մանրունքներին,
- Թիմային ոգի և կառուցողական մոտեցում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
- 6-օրյա գրաֆիկ, կիրակի հանգիստ,
- ժամերը՝ 9։00-19։00, ընդմիջումը ներառյալ։
Հասցե՝
- քաղաք Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս, 24 տարածք, Կոտայք գարեջրի գործարանի հարևանությամբ, դեպի՝ Մայակովսկի գյուղ։
«Սոֆթ Թրեյդ» ՍՊԸ հիմնադրվել է 2010 թվականին և այսօր հանդիսանում է Հայաստանի թղթե հիգիենայի ոլորտում առաջատար ձեռնարկություններից մեկը: Կազմակերպված աշխատանքի շնորհիվ սեղմ ժամանակահատվածում ընկերությունն իր հաստատուն տեղն է զբաղեցրել հայկական շուկայում` սպառողին առաջարկելով բարձրորակ, էկոլոգիապես մաքուր և մատչելի հայկական արտադրանք։
Տնտեսական ապրանքների արտադրություն, ներմուծում և առաքում ՀՀ։