Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ադմինիստրատիվ օգնական

Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
31.07.2026

Նկարագրություն

Փնտրում ենք մեր սրտի Ադմինին՝ մեր մեծ ու պրոֆեսիոնալ թիմին միանալու, ինչպես նաև Երևան քաղաքի շինարարական մեգա նախագծերից մեկում ադմինիստրատիվ գրասենյակային աշխատանքներ իրականացնելու համար։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել գրասենյակի առօրյա աշխատանքները
  • Իրականացնել մուտքային/ելքային փաստաթղթերի մշակում (սկանավորում, պատճենահանում, դասավորում, ուղարկում)
  • Վարել մուտքային և ելքային նամակագրություն
  • Կազմակերպել և պահպանել փաստաթղթաշրջանառություն
  • Համակարգել գրասենյակային գործընթացներ և կուրիերային / առաքման ծառայություններ
  • Համագործակցել մատակարարների հետ
  • Կազմակերպել հանդիպումներ, մշակել օրակարգեր, ինչպես նաև աջակցել ներքին միջոցառումների կազմակերպմանը
  • Աջակցել բաժինների ղեկավարներին և ղեկավարությանը վարչական հարցերում
  • Կատարել այլ ադմինիստրատիվ հանձնարարություններ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձ
  • Հայերենի գերազանց իմացություն
  • Ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • MS Office ծրագրերի լավ իմացություն
  • Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում

Մենք առաջարկում ենք

  • Կայուն աշխատանք հուսալի և զարգացող շինարարական ընկերությունում,
  • Աշխատանք ընտանեկան և պրոֆեսիոնալ թիմում,
  • Աշխատանք, որը հնարավորություն է տալիս սովորել և զարգանալ ամենաարդիական ու դինամիկ ոլորտի ներսում,
  • Մասնագիտական և կարիերայի աճի հնարավորություն
Ընկերության մասին
address
Հասցե
Դավիթ Բեկ 1/25
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
37441441431

Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին՝ երկար տարիների փորձ ունեցող հմուտ, բարձրագույն որակավորում ունեցող մասնագետների կողմից։ Մեր թիմի տեսլականն է՝ ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան շինություններ` օգտագործելով միայն որակյալ նյութեր, սարքավորումներ և կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ։ Կարճ ժամանակում Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն հասցրել է վայելել հավատարիմ գործընկերների և շնորհակալ հաճախորդների վստահությունը, ինչն էլ մեր թիմի աշխատանքի հիմնական նպատակն է:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում