Ադմինիստրատիվ օգնական
HR solutions Armenia LLC
Նկարագրություն
Ուշադրություն․ հաստիքի համալրման գործընթացը համակարգվում է HR Solutions Armenia ընկերության կողմից։
Ընկերության մասին
«Փրոմոուշն» ՍՊԸ-ն հանդիսանում է պետական և դոնորային կազմակերպությունների կողմից իրականացվող գնումների գործընթացների խորհրդատվական առաջատար ընկերություն Հայաստանում։
Մենք աշխատում ենք ինչպես պետական, այնպես էլ կիսապետական և մասնավոր կառույցների հետ՝ ապահովելով էլեկտրոնային գնումների, մրցույթների և աճուրդների մասնագիտական աջակցություն։
Մեր նպատակը պարզ է՝ բարձրացնել գնումների արդյունավետությունը՝ առաջարկելով թափանցիկություն, պրոֆեսիոնալիզմ և երկարաժամկետ գործընկերություն։
Աշխատանքային պարտականություններ
- Դիմավորել և ճանապարհել այցելուներին, ապահովել հյուրընկալ միջավայր,
- Տրամադրել տեղեկատվություն ընկերության ծառայությունների վերաբերյալ,
- Կազմակերպել փոստային և այլ առաքումներ, վարել մուտքային և ելքային նամակագրություն,
- Ընդունել, վերահասցեավորել և իրականացնել հեռախոսազանգեր,
- Վերահսկել գրասենյակի նյութատեխնիկական ապահովվածությունը և կազմել պահանջագրեր,
- Հետևել գրասենյակի գույքի պատշաճ օգտագործմանը և մաքրությանը,
- Կազմակերպել տպագրական աշխատանքները և աջակցել վարչական գործընթացներում,
- Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձր պատասխանատվության զգացում և կազմակերպչական հմտություններ,
- Տիրապետում MS Office փաթեթին և համակարգչային ծրագրերին,
- Լավ գիտելիքներ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներից,
- Լավ հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
- Աշխատանքային փորձը ադմինիստրատիվ ոլորտում դիտարկվում է որպես առավելություն։
Մենք առաջարկում ենք
- Հաճելի և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր,
- Ազատ և աջակցող թիմ,
- Զարգացման և մասնագիտական առաջընթացի հնարավորություն,
- Աշխատանք առաջատար խորհրդատվական ընկերությունում՝ պետական գնումների ոլորտում։
HR Solutions Armenia LLC ընկերությունը հանդիսանում է Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը: Մենք տրամադրում ենք ամբողջական HR լուծումներ, որոնք ներառում են աշխատակիցների հավաքագրում, կարիերայի կառավարում, թրեյնինգներ, աշխատակիցների արդյունավետության գնահատում, ինչպես նաև կազմակերպության մշակույթի և թիմային աշխատանքի բարելավում:
Մեր մասնագետները ի վիճակի են հասկանալու յուրաքանչյուր հաճախորդի պահանջներն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով անհատական մոտեցում և լավագույն պրակտիկաներ: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում և վայելում մեր հաճախորդների վստահությունը՝ ապահովելով բարձր որակ և արդյունք:
HR Solutions Armenia LLC ընկերությունը նպատակ ունի օգնել կազմակերպություններին ստեղծելու արդյունավետ և նվիրված թիմեր՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, փորձառու մասնագետների աջակցությամբ և HR ոլորտի լավագույն ռազմավարությունները: