Ադմինիստրատիվ օգնական
Profal LLC
Նկարագրություն
«PROFAL» ընկերությունը փնտրում է ինժեներական ստորաբաժանման ադմինիստրատիվ օգնական, որը կապահովի ստորաբաժանման կազմակերպչական և փաստաթղթաշրջանառության անխափան աշխատանքը։
Պարտականություններ
- Փաստաթղթաշրջանառության կազմակերպում և համակարգում,
- Աջակցություն ինժեներներին նախագծային և տեխնիկական փաստաթղթերի պատրաստման գործընթացում,
- Ներքին հաշվետվությունների կազմում և տեղեկատվության համադրում,
- Հանդիպումների կազմակերպում և արձանագրությունների կազմում,
- Արձակուրդների, գրաֆիկների և գործուղումների տվյալների վարում,
- Գնումների և պատվերների պահանջագրերի պատրաստման աջակցություն,
- Կապ գործընկերների և մատակարարների հետ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (կառավարման, տեխնիկական կամ ինժեներական ոլորտում),
- Առնվազն 1–2 տարվա աշխատանքային փորձ ադմինիստրատիվ կամ տեխնիկական պաշտոնում,
- Microsoft Office-ի (հատկապես Excel) լավ իմացություն,
- 1C և Bitrix ծրագրերի իմացությունը կդիտվի առավելություն,
- Հայերեն՝ գերազանց, ռուսերեն և անգլերեն՝ միջին կամ բարձր մակարդակ,
- Բարձր պատասխանատվություն և ակտիվ մոտեցում աշխատանքին։
Աշխատանքի վայրը՝ Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Գ-1 թաղամաս, Սիլիկյան նոր խճուղի, 1 շինություն
Մեր մասին
PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։