
Ադմինիստրատիվ օգնական
ՍԻՔՍԹ Արմենիա
Նկարագրություն
«SIXT Armenia» -ն աշխատանքի է հրավիրում ադմինիստրատիվ օգնականի, իր թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Երևան քաղաքում հատուկ գծանշված վայրերում ավտովարձույթի հաճախորդների համար կայանման վճարումների կազմակերպում,
- Կայանման տուգանքների դեպքում, դրանց հաշվառման, հասցեագրման, հաճախորդներից գումարների գանձման ու տուգանքների վճարման գործընթացի կազմակերպում,
- Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների վերահասցեավորման գործընթացի կազմակերպում Ճանապարհային Ոստիկանության հետ համագործակցելով,
- Ավտովարձույթի հաճախորդների համար տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների վճարման ծառայության կազմակերպում, դրանց հաշվառման վարում,
- Տուգանքների հաշվառում, վերահասցեավորում,
- Հաճախորդների և գործընկերների հետ նամակագրություն՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով,
- Հեռախոսազանգով խորհրդատվություն,
- Տվյալների բազաների կազմում և վարում (հիմնականում էքսել ֆայլերի միջոցով)։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացությունը,
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office,
- Պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեքնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV)։
2007 թվականի հուլիսին SIXT-ը հաստատվեց Հայաստանում՝ դառնալով տեղական շուկայում ավտովարձույթի առաջատար ընկերություն: SIXT-ի հետ ավտոմեքենա վարձակալելը կարող է նպաստել Հայաստանում փորձի ձեռքբերմանը: Մենք առաջարկում ենք նորագույն ավտոմեքենաների լայն ընտրանի, որոնք կարող են բավարարել ուղևորության ցանկացած պահանջ: 24/7 ռեժիմով աշխատող գրասենյակը, որը տեղակայված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում տեղակայված գրասենյակը ճանապարհորդներին տալիս է ավտոմեքենա վարձակալելու հրաշալի հնարավորություն՝ իրենց ժամանցային և բիզնես կարիքներից ելնելով: Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի «Meet and greet» կայանը հնարավորություն է տալիս տեղաշարժման լուծումներ գտնել երկրի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող երկրորդ խոշոր քաղաքում` Հայաստանի մշակութային մայրաքաղաքում: