Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ադմինիստրատիվ օգնական

Արմադա Կո ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
02.11.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Արմադա Կո ընկերությանը անհրաժեշտ է ադմինիստրատիվ օգնական՝ գրասենյակում աշխատելու համար:

Պարտականություններ

  • Ղեկավարի աշխատանքային օրվա կազմակերպում (օրացույցի վարում, հանդիպումների և բանակցությունների պլանավորում);
  • Գործարար նամակագրության և հեռախոսային խոսակցությունների վարում;
  • Փաստաթղթերի, հաշվետվությունների, շնորհանդեսների պատրաստում և ձևակերպում;
  • Ղեկավարի հանձնարարականների կատարման համակարգում և վերահսկում;
  • Ղեկավարի աշխատատեղի ապահովում բոլոր անհրաժեշտ նյութերով և ռեսուրսներով:
  • Գրասենյակի առօրյա աշխատանքների կազմակերպում,
  • Հեռախոսազանգերի, Էլեկտրոնային փոստի կառավարում,
  • Հանդիպումների գրաֆիկի կառավարում և կազմակերպում,
  • Հյուրերի և այցելուների հյուրասիրության կազմակերպում,
  • Ժողովների և խորհրդակցությունների գրաֆիկի կառավարում և կազմակերպում,
  • Տնօրինության ուղղակի հանձնարարությունների կատարում և կազմակերպում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Գրասենյակային կամ հարակից աշխատանքային փորձառություն,
  • Գործարար վարվելակարգի իմացություն, գրագետ գրավոր և բանավոր խոսք հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
  • Համակարգչային գիտելիքներ (Office, Web, Mail),
  • Ժամանակի կառավարման հմտություն, պատասխանատվության բարձր զգացում,
  • Պարտաճանաչություն, արագագործություն և մարդկանց հետ շփման կարողություն՝ ինչպես անձամբ, այնպես էլ հեռախոսով/նամակագրությամբ,
  • Աշխատանքային կարգուկանոնի և կորպորատիվ վարվելակերպի զգացում։
  • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու և գաղտնիությունը պահպանելու ունակություն;

  • Պատասխանատվություն, ուշադրություն, սթրեսակայունություն;

    Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը երկուշաբթի-ուրբաթ՝ 9:30-18:00
Ցանկացողներն իրենց CV-ները (նկարով) կարող են ուղարկել նշված հասցեին :

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում