Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ադմինիստրատիվ օգնական

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն՝

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Ադմինիստրատիվ օգնականի՝ թիմը համալրելու նպատակով:

Պարտականություններ՝

  • Պատրաստել տեղեկանքներ, պայմանագրերից բխող լիազորագրեր, դիմումներ, գրություններ և այլ իրավաբանական բնույթի փաստաթղթեր, կազմել փոխառության պայմանագրեր և իրականացնել փոխառության պայմանագրերի ժամկետավորումներ,
  • Կատարել պայմանագրերի համակարգված հաշվառում,
  • Կատարել ընկերության կողմից կազմված պայմանագրերի թվայնացում,
  • Իրականացնել ընկերության նամակագրությունը, վարել նամակագրության գրանցամատյան,
  • Կազմել տնօրենի հանդիպումների և գործուղումների ժամանակացույցը,
  • Հաշվել շուկայի զարգացման պատասխանատուների GPS-ների ցուցմունքների տվյալները, համեմատել հաճախելիության ժամանակացույցի հետ, ամսվա վերջ կազմել հաշվետվություններ և ներկայացնել համապատասխան բաժնի ղեկավարներին և մարդկային ռեսուրսների կառավարման բաժին,
  • Իրականացնել պայմանագրերից բխող հատուկ գների և զեղչերի մուտքագրում և ըստ անհրաժեշտության փոփոխում 1C ծրագրում,
  • Նոր ընդունված շուկայի զարգացման պատասխանատուների համար կազմել տրանսպորտային միջոցի ծառայության մատուցման պայմանագիր,
  • Պատասխանել հեռախոսազանգերին և ուղղորդել դրանք համապատասխան բաժիններին,
  • Վերահսկել տնօրենի խոհանոցի և աշխատասենյակի մաքրության աշխատանքները, կատարել տնօրենի սենյակի և ընդմիջման համար անհրաժեշտ առցանց պատվերները, ըստ անհրաժեշտության կատարել հյուրերի հյուրասիրություն,
  • Հետևել ընկերության ստորաբաժանումների գրենական պիտույքներով ապահովմանը,
  • Վարել տնօրենի անձնական գույքային փաստաթղթաշրջանառությունը,
  • Կատարել տնօրենի այլ հանձնարարություններ:

Պահանջներ՝

  • Նվազագույնը 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • 1C ծրագրի իմացություն (8.3 տարբերակ),
  • Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն,
  • Հայերենի և ռուսերենի իմացություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Թիմային աշխատանքի կարողություն,
  • Ճկունություն։

Առավելություններ՝

  • Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
  • Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն:
Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Արին Բերդի փողոց, 24/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
+374 99 690400

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում