Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ադմինիստրատիվ օգնական

Sovrano

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
21.05.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Սովռանո Ընկերությունը համալրում է իր Թիմը և աշխատանքի հրավիրում օտար լեզուների և Excel-ի լավ իմացությամբ մասնագետների։

Պարտականություններ

  • Գրասենյակի ամենօրյա ադմինիստրատիվ աշխատանքների կատարում,
  • Ադմինիստրատիվ փաստաթղթաշրջանառության կազմակերպում և նամակագրության վարում,
  • Հաշվետվություններ կազմում և մշակում,
  • Գրասենյակում հանդիպումների և ժողովների կազմակերպում,
  • Գրասենյակ այցելուների դիմավորում և հյուրասիրության կազմակերպում,
  • Տարաբնույթ աշխատանքային նյութերի թարգմանություն՝ անգլերեն և ռուսերեն լեզուներից հայերեն և հակառակը,
  • Գործուղումների կազմակերպում ՝ հյուրանոցների և տոմսերի ամրագրում,
  • Ընթացիկ կազմակերպչական աշխատանքներ,
  • Հաստիքից բխող ադմինիստրատիվ այլ գործառույթների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Օտար լեզուների՝ մասնավորապես անգլերենի փայուն իմացություն,
  • MS Office, մասնավորապես Excel-ի խորացված գիտելիքներ,
  • 1C ծրագրի իմացությունը կդիտիվի, որպես առավելություն,
  • Կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Վերջնաժամկետներին հետևելու ունակություն,
  • Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա շաբաթ՝ 09։00-18։00։

Առավելություններ

  • Բժշկական ապահովագրություն,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Հմտությունները կատարելագործելու հնարավորություն,
  • Համագործակցային և դինամիկ աշխատանքային միջավայր,
  • Մրցունակ աշխատավարձ,
  • Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն,
  • Անվճար ավտոկայանատեղի։
Ընկերության մասին
address
Հասցե
Ա․ Միկոյան 37/7
address
Աշխատակիցների քանակ
151-500

Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում